Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Նյութերը ենթաբաժնում: 39
Ցուցադրված նյութերը: 1-10
Էջեր: 1 2 3 4 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների

Անմոռաց մի օր, անուրջներ անուշ,
Հուզված աչուկներ, երգեր մեղմօրոր,
Սրտերի տրոփ, անցածի վերհուշ,
Եվ հրաժեշտի պահ, որ հին է և նոր…

Ընկերներ իմ լավ, սիրելի դեմքեր,
Բարի ուսուցիչ, հարազատ պատեր,
Դպրոց մանկության, դպրոց իմ կյանքի,
Միշտ կհիշեմ քեզ` ինչ էլ որ լինի:

Եվ վերջին ելույթ, վերջին զանգի տոն,
Ասված ու չասված խոսքի փառատոն,
Զգացմունքներ անկեղծ` բխող սրտերց,
Քիչ հուզված դեմքեր` ժպտացող բեմից:

Բարին թող հավերժ ուղեկցի կյանքում
Ձեզ իմ հարազատ, իմ լա՜վ ընկերներ,
Թող որ չլինի ձեր կյանքում անկում,
Ցանկանում եմ ձեզ բազում վերելքներ…
Ն. Ավագյան.

Իմ ֆայլերը | Դիտումներ: 172 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 26.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Նա մեր դռան մոտով անցավ,
Ծածու՜կ տանս նայեց,
Սիրտս այնպես անխո՜նջ թնդաց,
Հոգիս ալեբեկվեց...

Հանկարծ տեսա պատուհանից
Ժպտուն դեմքը նրա,
Խինդ էր գեղում յուր աչքերից՝
Անքու՜յթ, հոգեհմա...

Մի լուսալի՜ր, պարզկա երկինք
Ինձ պարգևեց օրս,
Նա մեր դռան մոտով անցավ՝
Հոգիս թևավո՜ր է...

Ն. Ավագյան

Նա մեր դռան մոտով անցավ,
Ծածու՜կ տանս նայեց,
Սիրտս այնպես անխո՜նջ թնդաց,
Հոգիս ալեբեկվեց...

Հանկարծ տեսա պատուհանից
Ժպտուն դեմքը նրա,
Խինդ էր գեղում յուր աչքերից՝
Անքու՜յթ, հոգեհմա...

Մի լուսալի՜ր, պարզկա երկինք
Ինձ պարգևեց օրս,
Նա մեր դռան մոտով անցավ՝
Հոգիս թևավո՜ր է...

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 221 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 20.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Մաքրությո՛ւն,իջի՜ր հոգուս թևերին և մտամոլոր աշխարհիս վրա,
Փռիր սավանդ՝ մերկ ու կաթնային, աշխարհիս վրա ամենահմա:
Քո մաքրամաքուր համբույրով անհագ օծիր աշխարհիս շուրթերը մեղսոտ,
Եվ քո աղտաջինջ ձեռքերով մաքուր սրբիր աշխարհիս բանուկ երեսից
Ցավ, մոլեգնություն, թախիծ ու կարոտ:
Մաքրությո՜ւն, երազ իմ հոգեհմա, իրական ու ջինջ, նաև շա՜տ սպասված,
Քո նու՜րբ թևերով, քամու օգնությամբ ցրիր աշխարհիս վրա կուտակված մռայլ խոնջանքի ամպերը մեղսոտ:
Դե եկ, մաքրություն, դու մի ուշանա...
Փարվիր աշխարհիս հոգնատանջ սրտին, ցողիր աշխարհիս ջրերը պղտոր
Քո արցունքներով ադամանդային...
Դե եկ, մաքրություն ու էլ մի գնա:

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 176 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 19.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Կարոտու՜մ եմ, կարոտու՜մ եմ աչքերդ,
Որ հոգուս կիրճերն են մխրճվում,
Արձագանքս կրկնում է մտքերդ,
Սպասումս պատրանք է ծնու՜մ...
Ու կրկին տամու՜կ առավոտ,
Իմ գրկում թախիծն է ծվարում,
Օրերում մթնդա՜ծ ու ցավո՜տ
Առանց քեզ տեղս չեմ գտնում...
Սպասում է ինձ ցու՜րտ ճանապարհ,
Առանց քեզ, իմ հոգի՜, ու՞ր գնամ,
Քայլում եմ մոլո՜ր,անբարբառ,
Ես ինչպե՞ս քո սրտին տիրանամ...
Կարոտու՜մ եմ, կարոտու՜մ եմ աչքերդ,
Որ հոգուս կիրճերն են քանդում,
Արձագանքս կրկնում է մտքերդ,
Սպասումս զու՜տ պատրանք է ծնու՜մ...

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 183 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 19.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Նա անցավ՝ ծաղկունքի սոսավը փեշերին,
Շողարձա՜կ հմայքով կուսական,
Հայացքով անձնիշխա՜ն, խռովա՜ծ,
Նա անցավ՝ ծաղկունքի սոսավը փեշերին..

Հոլանի ուսերն արևին տված՝
Լուսնակա՜թ օծումով մոգակա՜ն,
Նա անցավ՝ ծաղկունքի սոսավը փեշերին,
Շողարձա՜կ հմայքով կուսական...

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 171 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 19.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Մենակությունը դարձել է վաղու՜ց
Քեզ համար շա՜տ թանկ մի սովորություն,
Բնավորությո՜ւն, կյանքուղի մի ողջ,
Եվ շա՜տ ինքնատիպ կենսագրություն:
Նա մի մեծ ծառ է՝ խո՜ր արմատներով,
Որ սերտաճել է քո հպարտ ես-ին,
Սնվելու համար ծծում է անվերջ արյուն ու ավյուն:
Խլում է քեզնից նա անմնացորդ այն ամեն ինչը,
Որ պիտի մնար քո սիրո համար 
Սրտիդ անհաշի՜վ, պիրկ երակներում…
Մենակությունդ…
Մենակությունդ՝ սոխակի տեսքով,
Որ թեպետ իրոք ագռավ է կյանքում,
<<Գեղգեղում >> է նա պատուհանիդ տակ,
Անվե՜րջ, անդադար քեզ իր մոտ կանչում:
Ագռավ է անսիրտ մենակությունդ,
Որ միայն ես-իդ կույր հորիզոնում
Նմանվում է նա քնքուշ սոխակի,
Եվ սևակտուց ագռավի ղա՜-ղա՜ն
Դայլայլ է թվում լոկ քո՛ ականջին:
Մենակությունդ ախոյանն է իմ,
Որը հաղթակա՜ն, շքեղ քայլերով
Մոտենում է իմ բաց պատուհանին
Եվ ծանրաբարո քրքջում վրաս:
Ու կարդում եմ ես տենդով մոլեգին
Նրա աչքերի պղտոր հատակում.
Քո սերն ինձ համար երազ է անհաս,
Եվ իզուր եմ ես այսքա՜ն շատ ջանում:
Մենակությունդ, որ իրականում
Բնավորությունն է քո խենթ ինքնության,
Ինձնից առավել խելոք դուրս եկավ:
Ոչ-ոք չսիրեց քեզ այնպե՜ս քնքուշ,
Ու այնպե՜ս նազով, ինչպես արի ես;
Ու մե՜ն-միայնակ մենակությունդ,
Որ ինձնից ավել հզոր դուրս եկավ:
Տվեցիր նրան ամե՜ն-ամեն ինչ,
Տրվեցիր նրան դու անմնացորդ,
Իսկ ի՞նձ… Ինքդ ասա՛, ի՞նչ էր մնում ինձ,
Բավարարվել սոսկ մնացորդներով:
Մենակությունդ հզո՜ր դուրս եկավ…
Նա առանց ավե՜լ-պակաս մարտերի,
Առանց վեճերի քեզ ինձնից խլեց,
Ու գիտե՞ս՝ ինչու տանուլ տվեցի…
Ո՛չ այն պատճառով, որ ես թույլ էի,
Կամ իմ սերն անհագ տկար էր, նվա՜ղ,
Սոսկ ա՛յն պատճառով, որ քո ընտրյալը 
Այդ քո անիծյա՜լ ու պատվախնդիր
Մենակությունը կյանքում դուրս եկավ…
Նա, և ո՛չ թե ես…
Մենակությունը դարձել է վաղու՜ց
Քեզ համար շա՜տ թանկ մի սովորություն,
Բնավորությո՜ւն, կյանքուղի մի ողջ,
Եվ շա՜տ ինքնատիպ կենսագրություն:

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 177 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 19.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Երկնքի լազու՜ր թափանցիկի մեջ 
Ծնվում է դանդա՜ղ արևը մանուկ,
Եվ խորախորհուրդ, մեղմ լռությունից հոգնատանջ եղած 
Ու քի՜չ ծերացած հեգ խոթացյալը
Իր տեղն է զիջում մանուկ արևի քնքու՜շ համբույրով 
Իր այտը ցողած ադամալույսին…
Իմ հոգեթափանց քնից արթնացած
Եվ սիրակորուս, խելա՜ռ իմ հոգին
Լի է քնքշաբույր գարունքով անհաս,
Եվ մատաղ շիվից նրբորեն կախված
Փոքրի՜կ, նորելուկ տերև է ասես,
Որ արբենում է քո չքնաղ բույրից,
Երբ մոտենում ես դու այնպե՜ս անտես…
Իմ արբունքահաս սիրո նեկտարը
Հոգուս ընդերքից վերցնում է մեղուն,
Եվ ծաղկահովտի հեգ ծաղիկներն է
Սիրո նեկտարով նա լու՜ռ փոշոտում:
Ես հավատում եմ, որ կգա մի օր,
Երբ դու կքայլես այդ հովտի միջով,
Կկանգնես մի պահ, որ սիրուց ծնված
Ու սիրով ցողված այդ ծաղիկների
Մոգական բույրը շնչես կարոտով:
Կհիշես դու ինձ, և ակամայից
Կլցվես սիրո խենթ արբեցումով,
Մենք կհանդիպենք, ես դեռ սպասում եմ,
Սիրո ծաղկունքի հովտում քնքշաբույր...
Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 172 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 19.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Երբ խորո՜ւնկ քնով քնած կլինեն մարդկությունը ողջ և աշխարհն արար,
Երբ ես՝անքունս, նավակով հոգուս կլողամ սիրուդ ջրերում վարար,
Երբ հոգետոչոր, քաղցր մեղեդին կշոյի հոգնած ականջս սիրով,
Կգտնեմ մի թուղթ, կամ պատին սպիտակ
Ճակատագրի մատներից հոսող անգայթ թանաքով,
Արվեստագետի վրձինով հմուտ,
Ես կնկարեմ խե՜նթ երջանկություն՝ հատուկ քեզ համար, հենց քո՛ անունով,
Ճերմակ՝ կարապի փետուրի նման,
Անհատակ՝ ինչպես զուլալ սիրո ծով:
Թավիշանման ու նաև փափուկ, որ բարձի տեղակ գրկես դու նրան,
Ու քնես վրան,
Շաղավոտի պես մեղմ ու անաղմուկ,
Որ դու չլսես, բայց հոգուդ բոլո՜ր ելևէջները
Ծածու՜կ զգան նրան ու անէանան:
Իսկ չես հարցնում թե ինչ տեսք ունի երջանկությունը՝ սիրով նկարված,
Կորաձև է նա կամ եռանկյունի, միջուկը նրա... Ինչով է լցված:
Չգիտեմ, իմ սե՜ր, անունը նրա,
Կաղապար է դա՝ աշխարհում երբեք նախկինում չեղած,
Իսկ լցոնված է սիրաբաղձ երգով՝ լուսարբած հոգուս ընդերքից պեղված:
Երջանկությունը, որ կնկարեմ արվեստագետի հմուտ վրձինով,
Ճակատագրի մատներից հոսող թանաքով անգայթ,
Կախ կտամ փայլող ձյան գորգի վրա
Նու՜րբ նարնջագույն արտացոլանքով այն լուսամփոփից,
Որ ճրագում է փողոցը քո տան:
Թող նա ներս նայի քո պատուհանից,
Թող դառնա սիրուս մշտարթուն վկան:
Երջանկությունը, որ կկերտեմ ես կտավի վրա՝ գույներով կյանքի,
Մեր սիրո պատին կախված կլինի ու ջահի տեղակ կլուսարձակի:

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 193 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 19.05.2015 | Մեկնաբանություններ (0)

                                             

Իմ ֆայլերը | Դիտումներ: 166 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 15.05.2015 | Մեկնաբանություններ (0)

1. Երեք բան երբեք ետ չես բերի` ժամանակը, խոսքը, հնարավորությունը:


2. Երեք բան պետք չէ կորցնել` հանգստությունը, հույսը, պատիվը:


3. Երեք բան կյանքում առավել արժեքավոր են` սերը, համոզմունքը, վստահությունը:


4. Երեք բան կյանքում անկայուն են` իշխանությունը, հաջողությունը, կարողությունը:


5. Երեք բան, որ բնորոշում են մարդուն` աշխատանքը, ազնվությունը, ձեռքբերումները:


6. Երեք բան, որ կործանում են մարդուն` գինին, հպարտությունն ու չարությունը:


7. Երեք բան, որ ամենից դժվար է ասել` «Ես սիրում եմ քեզ», «Ների՛ր», «Օգնի՛ր ինձ»:

 

Իմ ֆայլերը | Դիտումներ: 175 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 14.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more