Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Նյութերը ենթաբաժնում: 39
Ցուցադրված նյութերը: 11-20
Էջեր: « 1 2 3 4 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների

Մորս ձեռքերը՝նու՜րբ ու քնքշական,
Հիմա կրում են իրենց բարալի՜կ,
Գունատ մատներին
Կանխահաս խորշոմները
Ժամանակի՝դալու՜կ, դալուկ...
Մորս Ձեռքերը...
Հոգնած,բայց բանու՜կ,
Առաջվա նման տաք, անանձնական
Գութով են բուրում...
Ճերմակ են ՝ինչպես աղավնու փետուր,
Եվ փափուկ՝ ձմռան կույս ձյունի նման...
Մի քիչ ծերացա՜ծ,բայց հավերժ ջահել...
Մորս ձեռքերը...

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 283 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 14.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Իմ վա՜ռ հուշեր, դուք՝ անմարմի՜ն,
Երազի պես անցա՜ք, անցա՜ք,
Փայփայում եմ ձեզ մտովի,
Որ իմ հոգում հավերժանա՜ք:

Հի՜ն օրերի քաղցրաշիթ երգ,
Դեռ հիմա էլ ունկս շոյու՜մ,
Կյանքիս անդարձ ակնթարթներն
Ու՞ր ես այդքան դու ամբարում:

Իմ վա՜ռ հուշեր, հոգեթրթի՜ռ
Թևումներով անդա՜րձ անցաք,
Ինձ թողեցիք խոցո՜ղ թովչանք,
Ձեզ հետ տարաք մի ամբո՜ղջ կյանք..

Իմ վա՜ռ հուշեր, դուք՝ անմարմի՜ն,
Անուրջի պես անցա՜ք, անցա՜ք,
Ետկեսօրյա տապով եկաք,
Քամու թևով անհետացա՜ք...

Իմ ֆայլերը | Դիտումներ: 166 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 14.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Սիրում եմ անձնիշխան հայացքդ հպարտ,
Եվ հնչյունները ձայնիդ հատորոշ,
Քո շարժումների նազանքը ազատ,
Եվ ժպիտը, որ քեզ է միայն բնորոշ:

Մեր հայացքները հատվել են վաղո~ւց,
Եվ բռնկվել են ջերմ խոսակցության,
Որն անլսելի է գուցե շատերին,
Սակայն ղողանջն է մեր սիրո հավերժության:

Ես քեզ չեմ նայում չափից ավելի,
Քանզի արևին երկար չեն նայում,
Բայց զգում են նրան` առանց նայելու,
Առանց նայելու տեսնում են նրան…

Ես դիմահարվել պատրաստ եմ կյանքի
Բոլոր օրերին վառ ու մշուշոտ,
Եվ նրա անհուն, մեծ հորձանուտը
Պատրաստ եմ անցնել ես հողմապտույտ,

Միայն թե քեզ հետ, քո ձեռքը բռնած`
Նայելով սիրո~ղ, վճիտ աչքերիդ,
Ցրելով մտքիս խավարը դարձյալ
Հույզի ջահերով քո սիրո պայծառ…

Սիրում եմ դեպի քեզ ունեցած սերը իմ,
Որ հետապնդում է այնպես աննահանջ,
Սիրում եմ քեզ սիրել այնպե~ս քնքշագին,
Ինչպես իմ սրտի խորանում է գրված…

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 159 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 14.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Հոգնած աչքերիս լույս ես դու բերում,
Աղբյուր ես զուլալ իմ ծարավ սրտին,
Սիրող ժպիտդ այնպե~ս հմայում, 
Այնպես շոյում է իմ բեկուն հոգին:

Կարկաչուն ձայնդ թավիշ երանգով
Մռայլ տխրության թուխպերն է ցրում,
Այնքա~ն հանգիստ եմ դառնում, անխռով,
Հուսո մտքերը սիրտ են օրորում:

Սարսափից սառած դատարկ իմ հոգին
Գորովաթախիծ մի վալս է պարում,
Գրկելով անհագ փխրուն քո հոգին,
Արևով ցողված մեր ծառուղիում:

Ու քայլում ենք մենք, մենք չենք հանդգնում
Խախտել բնության երազը անհագ,
Մառախուղն է լոկ այնպես կաթնագույն
Հաղորդում սիրող սրտերին փափագ:

Դարձնում անգո, անտեսանելի,
Մեր սիրո համար արահետ բացում,
Փակում է ճամփան բոլոր չարքերի,
Սիրո հրեշտակն է մեզ միշտ ուղեկցում:

Լռին թախիծս տեղի է տալիս
Ամռան զեփյուռին, օրվան արևկա,
Հայացքդ, որ մինչև հատակ խմում է հոգիս,
Դառնում է օրոցք ամենահմա:

Երբ կողքիս ես դու, երբ շնչում եմ քեզ,
Ամպերի այգում արևն է ծաղկում,
Հավերժ երջանիկ և անհոգ եմ ես,
Իմ սրտին ոչ մի կնճիռ չի հպվում:
Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 180 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 13.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Համբերանքս առ պռունկ է,
Լիքը գավ է,
Հոգիս վիրավոր կռունկ է,
Սրտին՝ ցավ է,
Թոնրում թխած այդ ի՞նչ երգ է,
Ա՜խր, հում է,
Դեռ խոյանքին չընտելացած՝
Սա հարկադիր վարթևում է...
Անուրջներիս բյուրեղային 
Աղերսները առ հավատս՝
Նվաղում են,
Զանգակատան զարկերակի 
Տրոփները խլանում են...
Հուրհրատող մայրամուտը
Մոտենում է...
Այն ամենը, ինչ կար երեկ,
Ի՞նչ է, սու՞տ է...
Ջահս վառ է, սակայն շուրջս
Մո՜ւթ է, մո՜ւթ է...
Մեր օրերի հին հմայքը
Գողտր կանչ է...
Սակայն գիշերն այսօր կրկին
Հոգուս նման վայրահաչ է...

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 146 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 13.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Այդպես մի՛ նայիր, քեզ աղերսում եմ, մի՛ նայիր այդպես,
Քո հայացքի մեջ այնքա~ն ջերմություն ու քնքշանք կա հեզ,
Այնքա~ն մեղմ թախիծ, այնքա~ն մտորում,
Որ ակամայից գերիդ եմ դառնում:

Ոչինչ չես ասում, իսկ ես լսում եմ մեղեդին ծանոթ,
Առանց խոսքերի լու~ռ մորմոքում ես ցավը քո հոգու,
Աչքերով խոսուն, խոհեմ, կրակոտ,
Հայացքո՛վ բոսոր, հայացքո՛վ հատու:

Այդպես մի՛ նայիր, քեզ աղերսում եմ, մի՛ նայիր այդպես,
Դու անթե~րի ես, դու կատարյա~լ ես, ես սիրում եմ քեզ:

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 159 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 13.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Նա կախվել էր երազանքի մի թևից: Այն սլանում էր երկնի լազուրի մեջ՝ճեղքելով երբեմնի գորշարծաթվագույն ամպաբեկորներն ու առաջ շարժվում: Ամուր բռնել էր երազանքի մի թևից, ժամանակի անտարակուսելի քամիները ստիպել էին բաց թողնել ափերի մեջ տաքացրած ամբողջն ,ու, հիմա հազի՜վ էր հասցնում կառչած մնալ նրանից…Երազանքն ընթացքի մեջ էր: Սավառնում էր օդային հեռուներում՝ հետզհետե վեր խոյանալով, ձգտելով դեպի Տիեզերքի անհունը, դեպի կոելյոական <<Աշխարհի հոգին>>, ու ավելի ու ավելի հեռանալով երկրային աղտալի փոշիներից…Երկա՜ր էր մտածել, և, որքան ավելի խորը, այնքան իրականության <<դահիճ>> մատները մխրճվել էին իր մտապատկերում փայփայած վերերկրային տիրույթներն ու փորձել ոչնչացնել նրան՝այն մեկին, ով հիմա խույս էր տալիս նրանից: Բռնել էր գաղթի ճամփան: Իսկ նա, վերջին վայրկյանին ուշքի գալով և հասկանալով, որ Հավատն է այն լույսը, որ պիտի նշմարվի ցանկացած թունելի եզրին, կրկին կառչել էր նրանից, բայց ալետատանումները ևս սրտխառնուք էին առաջացնում…
Սովոր չէր այս վիճակին: Միշտ հաստատուն էր եղել, միշտ ամուր զգացել էր հողն իր ոտքերի տակ, իսկ հիմա այդ նույն ոտքերը կախվել էին օդում, անորոշության մեջ, մի ձեռքով բռնած երազանքի միայն մեկ թևից…Ու՞ր կհասցներ նրան այս վիճակը: Այլևս առաջվա նման չէր մտածում ապագայի մասին: Հիմա դեռ փորձում էր տանուլ չտալ ներկան: Մտածում էր՝արդյոք երազանքին պատահականության հոսանքն էր ուղորդում, թե ինքը հաստատապես կանխորոշված ընթացք էր վերցրել: 
Վախենում էր… Որքան էլ արտաքնապես աներեր էր թվում, սարսափում էր այն մտքից, որ իրականության <<դահիճ>> ձեռքերը բավականաչափ երկար կլինեն այնտեղ հասնելու և վերջին ապավենը կտրելու համար: Վախենում էր, թեև լավ գիտեր,որ ճակատագիրը վախկոտներին չի հանդուրժում: Նրանք այդպես էլ իրենց սահանափակ աշխարհում են ապրում՝վախենալով ոտքը երկարացնել նրա տիրույթներից դուրս…Նրանք այդպես էլ չեն ճաշակում մահվանն ուղիղ աչքերի մեջ նայելու և նրան պատվով ընդունելու վայելքը: Եվ մինչդեռ վախենում են մեռնել, չեն էլ ապրում: Տանուլ են տալիս մի ողջ կյանք՝անգիտակցաբար…Չափազանց լավ գիտեր այս ամենը:
Այս պահին փիլիսոփայական խորախորհուրդ գաղափարների կրողը լինելու ժամանակը չէր: Կախված էր վերջին ուժերի հատվող ճիգով: Երազանքի ընդամենը մի թևից…Վախենում էր թե ոչ՝ արդեն չէր գիտակցում: Մի բանում էր համոզված միայն…Անկումը ցավոտ էր լինելու: Վայրէջքը փափու՜կ չէր լինելու: Այդ մեկում համոզված էր…

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 134 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 12.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Արի այսօր առանձնանանք ու տարբերվենք մենք բոլորից:
Սիրենք իրար ինչպես ոչ-ոք դեռ չի սիրել ծնված օրից...
Արի փախչենք զմրուխտ դաշտեր ու վայելենք կյանքը սիրո,
Դառնանք նրա լուռ վկաներ ,վառենք լույսեր, մոմեր հուսո...

Արի ժպտանք մենք արևին, ու նա ժպտա ի պատասխան
Տրվենք անհոգ քամու թևին, թռչենք բարձր ու անվարան...
Իսկ երբ գիշեր դառնա նորից, փարվենք իրար մեր ջերմությամբ,
Քաղենք սիրո լույս աստղերից ,լցնենք շուրջը ծո~վ բերկրությամբ:

Կազմակերպենք սիրո մե~ծ տոն, դառնանք տանտեր մենք հյուրասեր,
Հրավիրենք բոլոր նրանց, ովքեր ապրում են դեռ անսեր...
Ու բաժանենք, ու տանք նրանց մեր մեծ սիրո ավելցուկը,
Թող նրանք էլ փորձեն լուծել սիրո քաղցր հանելուկը:

Ուրեմն եկ այսօր ևեթ դառնանք սիրո առաքյալներ,
Լինենք վկան այս սուրբ գործի ու տարածենք ջերմ սերը մեր...
Դառնանք սիրո առաքյալներ...

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 149 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 12.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Նայում եմ բա՜ց պատուհանից...
Այնտեղ՝հեռվում, շողարձակ աստղերի
Երջանկավետ գրկում թևածում են
Երկու հոգի՝ 
Կողք կողքի,
Ձեռք ձեռքի տված...
Լուսնի լույսը իր մենակարոտ
արձագանքն է գտել կեռ շեղբի վրա...
Խավարը փարատվել է...
Նոր-նո՜ր ծլարձակող հույսի
հյուլեներ են նշմարվում՝
Այնտե՜ղ, հեռվում,
Կողք կողքի,
Ձեռք ձեռքի տվա՜ծ...
Գարնանային մեղմ հովիկն
Իր շոյանքն է հասցնում նրանց՝
Օրորելով երկնի մգացած աչքերում...
Տեսնու՞մ ես...Սքանչագին այն պարը՝
Կաթնածո՜ր հորիզոնում,
Նրանց՝երկուսի՝
Կողք կողքի,
Ձեռք ձեռքի տված...
Լսո՞ւմ ես....
Դեգերող հոգիների համանվագը...
Գեղեցի՜կ է...
Նայում եմ բաց պատուհանից...
Ա՜յ, տես՝ երկնքում առկայծում են
Նախալուսաբացի աստղերը...
Շտապի՜ր....
Շտապիր ինձ մոտ...

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 169 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 12.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Իմ սրտից դեպի նրանը
Մի բարա՜կ, անտեսանելի
Պարան էր ձգվում...
Նրա վրայով քայլում էր
Կյանք անունով լարախաղացը՝
Ետ, առա՜ջ...ետ, առա՜ջ...
Ինչպես էի սարսռում,
Երբ թեկուզ մի փո՜քր 
Քամի էր բարձրանում...
Ոչ պարանն էր միայն իմը,
Ոչ լարախաղացը...
Այստեղ էր, որ հասկացա՝
Ինչ ասել է, թե՝Մեր...

Ն. Ավագյան

Իմ ֆայլերը | Դիտումներ: 151 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: edo2002 | Ամսաթիվ: 12.05.2015 | Մեկնաբանություններ (0)

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more