Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Մենակությունդ…
[ · Պատկերն էկրանից ] 19.05.2015, 20:00

Մենակությունը դարձել է վաղու՜ց
Քեզ համար շա՜տ թանկ մի սովորություն,
Բնավորությո՜ւն, կյանքուղի մի ողջ,
Եվ շա՜տ ինքնատիպ կենսագրություն:
Նա մի մեծ ծառ է՝ խո՜ր արմատներով,
Որ սերտաճել է քո հպարտ ես-ին,
Սնվելու համար ծծում է անվերջ արյուն ու ավյուն:
Խլում է քեզնից նա անմնացորդ այն ամեն ինչը,
Որ պիտի մնար քո սիրո համար 
Սրտիդ անհաշի՜վ, պիրկ երակներում…
Մենակությունդ…
Մենակությունդ՝ սոխակի տեսքով,
Որ թեպետ իրոք ագռավ է կյանքում,
<<Գեղգեղում >> է նա պատուհանիդ տակ,
Անվե՜րջ, անդադար քեզ իր մոտ կանչում:
Ագռավ է անսիրտ մենակությունդ,
Որ միայն ես-իդ կույր հորիզոնում
Նմանվում է նա քնքուշ սոխակի,
Եվ սևակտուց ագռավի ղա՜-ղա՜ն
Դայլայլ է թվում լոկ քո՛ ականջին:
Մենակությունդ ախոյանն է իմ,
Որը հաղթակա՜ն, շքեղ քայլերով
Մոտենում է իմ բաց պատուհանին
Եվ ծանրաբարո քրքջում վրաս:
Ու կարդում եմ ես տենդով մոլեգին
Նրա աչքերի պղտոր հատակում.
Քո սերն ինձ համար երազ է անհաս,
Եվ իզուր եմ ես այսքա՜ն շատ ջանում:
Մենակությունդ, որ իրականում
Բնավորությունն է քո խենթ ինքնության,
Ինձնից առավել խելոք դուրս եկավ:
Ոչ-ոք չսիրեց քեզ այնպե՜ս քնքուշ,
Ու այնպե՜ս նազով, ինչպես արի ես;
Ու մե՜ն-միայնակ մենակությունդ,
Որ ինձնից ավել հզոր դուրս եկավ:
Տվեցիր նրան ամե՜ն-ամեն ինչ,
Տրվեցիր նրան դու անմնացորդ,
Իսկ ի՞նձ… Ինքդ ասա՛, ի՞նչ էր մնում ինձ,
Բավարարվել սոսկ մնացորդներով:
Մենակությունդ հզո՜ր դուրս եկավ…
Նա առանց ավե՜լ-պակաս մարտերի,
Առանց վեճերի քեզ ինձնից խլեց,
Ու գիտե՞ս՝ ինչու տանուլ տվեցի…
Ո՛չ այն պատճառով, որ ես թույլ էի,
Կամ իմ սերն անհագ տկար էր, նվա՜ղ,
Սոսկ ա՛յն պատճառով, որ քո ընտրյալը 
Այդ քո անիծյա՜լ ու պատվախնդիր
Մենակությունը կյանքում դուրս եկավ…
Նա, և ո՛չ թե ես…
Մենակությունը դարձել է վաղու՜ց
Քեզ համար շա՜տ թանկ մի սովորություն,
Բնավորությո՜ւն, կյանքուղի մի ողջ,
Եվ շա՜տ ինքնատիպ կենսագրություն:

Ն. Ավագյան

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: edo2002
Դիտումներ: 178 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more