Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Ազնվամորի

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Արմատային համակարգը և կոճղարմատները բազմամյա են, որոնցից առաջանում են միամյա, երկամյա կամ բազմամյա փայտացող ցողունային ընձյուղներ՝ պատված բազմաթիվ փշերով ու մազմզուկներով։ Ցողունի բարձրությունը 1-1,5 մ է։ Տերևները բարդ են, եռմասնյա կամ պարզ, վերին մակերեսը՝ կանաչ, հարթ, ստորինը՝ սպիտակավուն կամ գորշ թաղիքանման, անհավասարաչափ ատամնաեզր։Ծաղկաբույլը պարզ կամ բարդ ողկուզանման է ծաղկաթերթիկները սպիտակ են, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։Պտուղը (առաջանում է երկրորդ տարվա ճյուղերի վրա) բազմակորիզ հատապտուղ է։, պտուղը՝ բազմակորիզավոր։

Անվանում[խմբագրել]

Բույսի լատինական անվանումը ծագել է հասուն պտուղների գույնից, որ նշանակում է կարմիր։

Քիմիական կազմ[խմբագրել]

Պարունակում է շաքարներ (գլիկոզ, սախարոզ, ֆրուկտոզ և այլն ), օրգանական թթուներ (կիտրոնա-, խնձորա-, կապրոնա-, սալիցիլաթթու և այլն), ներկանյութ (պեկտին), վիտամին C, աղանյութեր և այլն, սերմերը՝ ճարպայուղեր և այլն։

Մոռի պտուղները պարունակում են խնձորաթթուկիտրոնաթթուսալիցիլաթթուֆոլաթթուկապրոնաթթումրջնաթթու, վիտամիններից՝ C, B խումբ, շաքարներից՝ սախարոզագլյուկոզա,ֆրուկտոզալևուլոզադեքստրոզա, նաև դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ նատրիումկալիումկալցիումմագնեզիումպղինձֆոսֆորերկաթ։

Տարածում[խմբագրել]

 
Ամբողջ աշխարհում ազնվամորու եկամտաբերությունը

Հայտնի է մոռենու ավելի քան 120 տեսակ՝ տարածված հիմնականում ԱսիայիԱմերիկայիԵվրոպայի բարեխառն և մերձարևադարձային գոտում։ Մշակվում է ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում։ ԽՍՀՄ-ում շրջանացված է ավելի քան 70սորտ։ Մոռենու կուլտուրական տնկարկների մեծ մասը գտնվում են Ուրալում, Արևմտյան և Արևելյան Սիբիրում,Հեռավոր Արևելքում։ ՀԽՍՀ վայրի մոռենու պտուղներն ունեն համային լավ հատկություններ, դուրեկան բուրմունք։ Մշակովի սորտերից ՀԽՍՀ լեռնային և նախալեռնային գոտում շրջանացված են Գոլիաֆ և Նովո-Կիտաևսկայա սորտերը։

Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում՝ 7 տեսակ՝

  • Մորենի քարոտ (R. saxatilis),
  • ազնվամորի (R. idaeus) և այլն։

Հանդիպում է ՀԽՍՀ-ում, մոռենին վայրի վիճակում տարածված է ԳուգարքիՍտեփանավանիԴիլիջանիԹումանյանի,ԻջևանիՆոյեմբերյանի և այլ շրջանների անտառներում։ ԼոռուՏավուշիԳեղարքունիքիՍյունիքիԱրագածոտնի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է թփուտներում, անտառներում, բացատներում, քարքարոտ վայրերում և այլն։

Ամենաշատ ազնվամորի արտադրող երկիրների թոփ տասնյակը/ հազար տոննա
Նշված 2011 թվականին
Երկիր 2010 2011
Flag of Russia.svg Ռուսաստան 125,000 27% 140,000 26%
Flag of Poland.svg Լեհաստան 92,864 20% 117,995 22%
Flag of Serbia.svg Սերբիա 83,870 18% 89,602 16%
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 36,741 8% 48,948 9%
{{{2}}} Ուկրաինա 25,700 5% 28,100 5%
{{{2}}} Մեքսիկա 14,343 3% 21,468 4%
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 17,000 4% 16,761 3%
Flag of Canada.svg Կանադա 11,864 3% 12,285 2%
{{{2}}} Ադրբեջան 10,100 2% 11,000 2%
{{{2}}} Իսպանիա 9,226 2% 9,559 2%
Ընդհանուր 471,322 100% 543,421 100%
Source։ UN FAOSTAT [1]

Կիրառում[խմբագրել]

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն՝ տերևներն ու ծաղիկները։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս - հուլիս ամիսներին։ Դեռևս հին հույները մոռը օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հայրենական ժողովրդական բժշկության մեջ մոռուց եփված ռուփն ու թուրմը լայնորեն օգտագործվում է հարբուխի, մի շարք ցրտառական, տենդային հիվանդությունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։

Տիբեթյան բժշկության մեջ մոռի պտուղների և տերևների թուրմն ու եփուկը օգտագործել են նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և խրոնիկական ինֆեկցիաների բուժման բնագավառներում։ Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց։ Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմը ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն։ Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները։ Բուժական հատկությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին։

Ազնվամորու պտուղները օգտագործվում են թարմ վիճակում։ Նրանցից ստացվում է բարձրորակ մուրաբա, կոմպոտ, օշարակ, կիսել, մարմելադ, պաստեղ, կվաս, կոնֆետի խորիզ։ Պտուղները լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի, լիկյորի, օղու արտադրությունում։[2]

Կիրառման եղանակաները[խմբագրել]

Օգտագործում են թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութջեմ)։ Դեղաբույս է. պտուղներն օգտագործում են որպես քրտնաբեր, ախորժաբեր միջոց՝ նյութափոխանակության խանգարման, ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ, տերևները՝ որպես հակաբորբոքային միջոց՝ շնչուղիների բորբոքման, կապող՝ ստամոքսաբորբի, բարակ աղիքների բորբոքման ժամանակ և այլն։

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: edo2002 (14.05.2015)
Դիտումներ: 552 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more