Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Այծուռենի

Այծուռենի (Salix caprea) - ուռազգիներին պատկանող ծառատեսակ։

Այծուռենին 8-10 մետր բարձրությամբ ծառ է, մինչև 70 սմ տրամագծով։ Բարձր լեռնային շրջաններում աճում է որպես խոշոր թուփ։ Ընձյուղները ծածկված են մոխրագույն աղվամազով։ Տերևները կլորավուն են, էլիպսաձև, ձվաձև, երբեմն՝ նշտարաձև, 9-17 սմ երկարությամբ, 5-7 սմ լայնությամբ, ամբողջաեզր կամ ալիքաատամնաձև, վերևի կողմից կնճռոտ, մուգ կանաչավուն, ներքևի կողմից մոխրաթավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են։ Հավաքված են կատվիկներում, որոնք բացվում են մինչև տերևների երևալը։

Հաջողությամբ է աճում մեր հանրապետության ինչպես ամենացածրադիր, այնպես էլ բարձր լեռնային շրջաններում։ Գետահովիտներում փարթամ ծառ է, իսկ մերձալպյան նոսրուտներում՝ թուփ։ Չի վախենում ո'չ սառնամանիքներից, ո'չ առատ ձյունատեղումներից, ո'չ էլ կիզիչ արևից ու երաշտից։ Այծուռենու բողբոջները ամենից վաղ են բացվում, ավետելով գարնան գալուստը։

Առատ մացառներ է տալիս, որի շնորհիվ պիտանի է ձորակներն ու թեք լանջերը, փլվածքները ամրացնլու համար։ Բազմանում է կտրոնների և սերմերի միջոցով։

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: edo2002 (19.05.2015)
Դիտումներ: 183 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more