Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Ախիրանթես, (լատ.՝ Amaranthaceae) պատկանում է հավակատվազգիների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։
Բովանդակություն[թաքցնել]
Կենսաբանական նկարագիր[խմբագրել]Ախիրանտեսն ունի վառ կարմիր տերևներ։ Այլատեսակներից ուշագրավ են I.H.aureo reticulata Hook-ը, որի կանաչ տերևները լայնակի ծածկված (խզբզված) են ոսկեգույն ջղերով, ցողունը կարմիր է, և I.H.acuminata Hort.-ը, որն ունի սրածայր, բրոնզագույն, վառ կարմիր տերևներ։ Բարձրությունը հասնում է 40-50 սմ-ի։ Օգտագործում[խմբագրել]Ախիրանթեսը իրականում բազմամյա բույս է, սակայն ծաղկային ձևավորումներում ընդհանրապես օգտագործվում է որպես միամյա։ Օգտագործվում է գորգային ձևավորումներում։ Բազմացում[խմբագրել]Բազմանում է կտրոններով, որոնք ստացվում են ջերմատներում ձմեռող մայրակներից կամ ամռանը բաց գրունտում մշակվող բույսերից։ Մշակում[խմբագրել]Ջերմատներում կտրոնները տնկում են բազմացման արկղերում, մաքուր լվացած ավազի մեջ՝ 18-20° ջերմության պայմաններում։ Կտրոնը սովորաբար արմատակալում է 7-10 օրվա ընթացքում։ Արմատակալած կտրոնները տնկում են 7 սմ թաղարների մեջ և տեղադրում ջերմատան լուսավոր մասում՝ բույսերի զգվելը, էթիոլացումը կանխելու նպատակով։ Տնկումը մեր պայմաններում պետք է կատարել կիսաստվերում։ Արևի ճառագայթների տակ գունաթափվում և կորցնում է իր նշանակությունն ու դերը։ Հիանալի տանում է խուզումը, որի միջոցով բույսը կարելի է պահել ցանկացած բարձրության վրա։ Լավ է աճում հատկապես սննդանյութերով հարուստ, փափուկ հողերում։ Խոնավության նկատմամբ միջակ պահանջկոտ է։ Պատկերասրահ[խմբագրել] | |
Դիտումներ: 154 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |