Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Աշորա

Աշորա (լատ.՝ Secale), տարեկան, չավդար, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 5, (որոշ տվյալներով 13), ՀՀ-ում՝ 4 տեսակ, վայրի՝ աշորա Վավիլովի (S. vavilovii), միամյա մոլախոտ է, աշորա լեռնային (S.montanum), աշորա Դարալագյազի (S. daralagesi), բազմամյա են և աշորա մշակովի կամ հատիկային (S.cereale

 

 

Ձևաբանություն[խմբագրել]

Աշորայի բոլոր տեսակները և ներտեսակային տիպերն ունեն փնջաձև արմատային համակարգ։ Ցողունը սնամեջ ծղոտ է, բարձրությունը՝ 20-200 սմ. Տերևը կազմված է տերևապատյանից և տերևաթիթեղից, տերևները գծանշտարաձև են, արմատները թափանցում են մինչև 20-25 սմ խորությունը, ծաղկաբույլը հասկ է։ Ծաղկում է մայիս-օգոստոսին (սեպտեմբերին)։ Պտուղը հատիկ է։

Կիրառական նշանակությունը[խմբագրել]

Աշորայի վայրի տեսակներն օգտագործվում են ստեղծվող մշակաբույսերի ընտրասերման աշխատանքներում։ Օգտագործվում է և՛ որպես պարեն, և՛ որպես կեր։ 1 կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 0, 18 կերային միավորի, սիլոսը` 0, 17, իսկ չոր խոտը` 0, 41։ Ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է։ Հողի նկատմամբ չի ցուցաբերում պահանջկոտություն։

 
Աշորայի դաշտ

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում տարածված (700-2500 մ բարձրներում) բոլոր տեսակները բնորոշվում են ներտեսակային բազմազանությամբ (հայտնաբերվել են 70-ից ավելի տարատեսակներ)։ Մշակովի {{bt-armlat|աշորա, որպես պարենային և կերային բույս, սահմանափակ տարածությամբ մշակվում է լեռն, մարգերում։ Ցրտաև երաշտադիմացկուն է։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Վավիլովի {{bt-armlat|աշորա հազվագյուտ տեսակ է. հանդիպում է ՍյունիքիՎայոց ձորի և այլ մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում (600-1800 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ կամ կավոտ լանջերին, ժայռաճեղքերում, ավազուտներում, փլվածքներում և այլն։ Ցողունը դյուրաբեկ է։ Բազմանում է սերմերով. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: edo2002 (19.05.2015)
Դիտումներ: 225 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more