Առյուծաճանկ (լատ.՝ Leontice), առյուծաթաթ, առյուծատունկ, ծորենազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ առյուծաճանկ հայկական (L. armeniaca)։ Տարածված էԱրարատի մարզում։ Աճում է չոր, կավային կամ կավաքարային լանջերին։ Ցողունը գորշակապույտ Է, բարձրությունը՝ 10-25 սմ՝ ստորգետնյա պալարանման հաստացումով։ Տերևները եռաբաժան են, ցողունի վրա՝ 2-3 հատ։ Ծաղկաբույլը ողկույզ է, պսակաթերթիկները՝ դեղին, հիմքում՝ նեկտարակիր փոսիկով։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը տուփիիկ է։ Գեղազարդիչ է։
|