Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Առյուծագի

Առյուծագի, (լատ.՝ Leonotis), առյուծատունկ, առյուծոտն, սպիտափառ, սրտախոտ, խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10-14, ՀՀ-ում՝ 2 տեսակ։

 

 

Բույսի նկարագրություն[խմբագրել]

Ցողունն ուղիղ է, վերին մասում՝ ճյուղավորվող, խավոտ, քառանիստ, սնամեջ, բարձրությունը՝ 100-150 սմ։ Տերևները հակադիր են, կոթունավոր, հիմքում՝ սրտաձև, ատամնաեզր, ցողունի ներքևի մասինը՝ թաթաձև մասնատված, վերևինները՝ եռաբաժան կամ եռթիականի։ Ծաղկաբույլը հասկանման Է, ծաղիկները՝ մանր, վարդագույն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը քառընկուզիկ է։ Աճում է աղբուտներում, տնամերձ հողամասերում, այգիներում, բանջարանոցներում։ Բազմանում է սերմերով՝ ինքնացան կամ ցանովի։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ առյուծագի սովորական (L. cardiaca) և առյուծագի մեղրածուծային (L. marrubiastrum)։ Առաջինը տարածված է բոլոր մարզերում, երկրորդը՝ Գեղարքունիքի մարզում։ Աճում է անտառներում, բացատներում, թփուտներում, գետափերիև, ճամփեզրերին և այլն։

Քիմիական բաղադրությունը[խմբագրել]

Առյուծագու քիմիական կազմը լրիվ ուսումնասիրված չէ։ Սակայն հայտնի է, որ այն պարունակում է ալկալոիդներ (մինչև 0, 4%), դաբաղանյութեր (5-9%), դառը նյութեր, շաքարեթերայուղֆլավոնոիդներձյութ, ևվիտամիններսապոնիններխնձորաթթուկիտրոնաթթուգինեթթուֆոսֆորաթթու։ Բույսի հիմնական ազդող նյութերը համարվում են սապոնինները, ալկալոիդները, ֆլավոնոիդները և այլն։

Կիրառական նշանակություն[խմբագրել]

Դեղաբույս է. օգտագործվում է սիրտանոթային նևրոզների, կարդիոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության բուժման նպատակով։ Ցողունների վերին մասերը, ծաղիկները, տերևները պարունակում են ֆլավոնոիդներ, աղաղանյութեր, սապոնիններեթերայուղեր, սերմերը՝ ճարպայուղ (օգտագործում են բարձրորակ լաքերի ստացման, թուղթն ու հյուսվածքները տոգորելու համար), բույսի վերգետնյա մասը՝ մուգ կանաչ ներկանյութ։ Բույսից կարելի է ստանալ նաև մանրաթել։ Մեղրատու է։

Բուժական նշանակություն[խմբագրել]

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և գլխամասերը, որոնք կտրում են մկրատով՝ 30-40սմ երկարությամբ, ծաղկման ժամանակ, չոր եղանակին։ Չորացնում են կախած վիճակում, ստվերոտ տեղում։ Պատրաստի հումքի պիտանելիությունը 3 տարի է։

Հնդկական բժշկության մեջ առյուծագին օգտագործվում է ստամոքսային հիվանդությունների բուժման ժամանակ և որպես քրտնամուղ, ռուսական ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է սրտխփոցների, ստամոքսային խանգարումների, շնչուղիների կատառի, Ռումինիայում՝ սրտային հիվանդությունների, թիրեոտոքսիկոզի և ընկնավորության (էպիլեպսիայի), Անգլիայում՝ հիսթերիայինևրալգիայի, սրտային թուլության և շնչարգելության ժամանակ։

Հայկական ժողովրդական բժշկության մեջ առյուծագին հայտնի է որպես լավ միջոց սրտային, նյարդային և կանացի որոշ հիվանդությունների բուժման բնագավառներում։ Այն կիրառվել է նաև վախի և շնչարգելության դեպքերում։

Ն. Վ. Վերշինինի և Դ. Դ. Յաբլուկովի տվյալներով, բույսի մզվածքը կլինիկական պայմաններում արդյունավետ է ներգործում սրտանոթային նևրոզների, կրծքային հեղձուկի, հիպերտոնիկ հիվանդության, կարդիոսկլերոզի,միոկարդիտների, սրտային արատների, միոկարդիոդիստրոֆիայի և բազեդովյան հիվանդության ժամանակ։ Հեղինակները առյուծագու կիրառումից 69% դեպքերում ստացել են դրական արդյունք։ Կլինիկական տվյալներով առյուծագու տևական կիրառումից դրական արդյունք արձանագրվել է նաև Մենյերի սինդրոմի (ականջների խշշոց, գլխապտույտ, նողկանք և այլն) և նյարդային ցնցումների ժամանակ։ Բույսի ջրիկ մզվածքը լավ է ներգործում ընդհանուր գրգռվածության, նիկոտինիզմի հողի վրա առաջ եկած մկանային թուլության, հևոցի և արյան ճնշման բարձրացման դեպքում։

Հարկավոր է նշել, որ անգամ տևական կիրառման դեպքում առյուծագու պատրաստուկները չեն տալիս կողմնակի, անցանկալի երևույթներ։ Առյուծագին իր հանգստացնող ազդեցությամբ 3-4 անգամ գերազանցում է ինչպես կատվախոտին, այնպես էլ գարնանային շողավարդին։ Բույսի հետևողական օգտագործումը լավ է ներգործում նաև այնպիսի հիվանդությունների բուժման ընթացքի վրա, ինչպիսիք են՝ աթերոսկլերոզըկլիմակտերիկ նևրոզըգլաուկոման, մաշկային որոշ հիվանդություններ, իմպոտենցիան և այլն։ Առյուծագին օժտված է նաև լեղամուղ հատկությամբ, կանոնավորում է լեղու արտահոսը, ստամոքսաաղիքային տրակտի ֆունկցիոնալ գործունեությանը (սպազմի և կոլիտների դեպքերում)։

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: edo2002 (19.05.2015)
Դիտումներ: 204 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more