Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Անթեմ

Անթեմ (լատ.՝ Anthemis), իգաբող, կատուակն, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ ցածրաճ թփերի ցեղ։ Հայտնի է 130 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ անթեմ շնային (A. cotula), անթեմ ներկատու (A. tinctoria), անթեմ Տրիում ֆետիի (A. triumfettii), անթեմ կրետական (A. cretica) և այլն։

Ձևաբանություն[խմբագրել]

Ցողունն ուղիղ է կամ վեր բարձրացող, ճյուղավորվող, մերկ կամ թավոտ, բարձրությունը՝ 10-80 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաբաժան, հազվադեպ՝ գծաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է։ Եզրային ծաղիկներև իգական են, լեզվակավոր, միաշար, սպիտակ կամ դեղին, կենտրոնականները՝ երկսեռ, խողովակաձև, հնգատամ, դեղին, բուրավետ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հակակոնաձև, բազմակող սերմիկ է։ Որոշ տեսակներմիջատասպան են։

Կիրառական նշանակություն[խմբագրել]

Գեղազարդիչ է, մեղրատու և ներկատու։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Անթեմ Սոսնովսկուն (A. sosnovskyana) հանդիպում է միայն Գեղարքունիքի մարզի հյուսիսում, անթեմ կովկասյանը (A. caucasica) և անթեմ մուգ կամ երիզավորը (A. melanoloma)՝ միայնՇիրակի մարզի հյուսիս-արևմուտքում, աճում են դաշտերում, մարգագետիններում, քարքարոտ, ավազոտ վայրերում։

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: edo2002 (19.05.2015)
Դիտումներ: 142 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more