Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Անմոռուկ (լատ.՝ Myosotis), մկնականջ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 14 տեսակ։
Բովանդակություն[թաքցնել]
Անվան ծագում[խմբագրել]Եվրոպական և որոշ նորեվրոպական լեզուներում անմոռուկներն ունեն միանման իմաստն արտահայտող անվանումներ[1], օրինակ` հայերեն՝ Անմոռուկ (anmoruk), ռում.՝ nu-mă-uita, անգլ.՝ forget-me-not, գերմ.՝Vergissmeinnicht, լեհ.՝ Niezapominajki, դան․՝ Forglem-mig-ej, հոլ.՝ vergeet-mij-nietje, իսպ.՝ nomeolvides, ֆր.՝ ne m'oubliez pas, թուրք.՝ Unutma beni, էսպ.՝ neforgesumino, չին.՝ 勿忘我, կոր.՝ 물망초 (勿忘草, mul mang cho),ճապ.՝ 忘れな草、ワスレナグサ (wasurenagusa), եբր.՝ זכריני (Zichrini), պարս․՝ فراموشم مکن (farâmusham nakon), շվեդ.՝ Förgätmigej, բուլղարերեն՝ незабравка։ Ձևաբանություն[խմբագրել]Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 5-40 սմ։ Տերևները նշտարաձև են, բութ բահանման կամ սրածայր։ Ծաղկաբույլը ողկուզանման է, տերևազուրկ, կրկնակի ոլորքներով, ծաղիկները՝ երկնագույն, մանր կամ միջին մեծության, հազվադեպ՝ մեկական՝ տեղադրված ցողունի վերին մասի տերևածոցերում։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը երկարավուն կամ էլիպսաձև քառընկուզիկ է։ Կիրառական նշանակությունը[խմբագրել]Որոշ տեսակներ դեղաբույսեր են։ Մեղրատու է։ Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]Անմոռուկ Դարալագյազին (M. daralaghezica) բնաշխարհիկ է։ Հանդիպում է Սուլեմայի լեռնանցքի (Վայքի մարզ) շրջակայքում, Արայի լեռան (Արագածոտնի մարգ) լանջերին, Ուրծի լեռնաշղթայում (Արարատի մարզ)։ Առավել տարածված են անմոռուկ նոսրածաղիկ (M. sparsiflora), անմոռուկ ճմոտ (M. caespitosa), անմոռուկ անտառային (M. sylvatica), անմոռուկ կաքավկրկուտատերև (M. lithospermifolia), անմոռուկ ալպիական (M. alpestris) և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մարզերի անտառներում, թփուտներում, գետերի և ջրամբարների ափերին, ճահճոտ վայրերում, ալպյան և մերձալպյան մարգագետիններում։ Բանահյուսություն և ավանդություններ[խմբագրել]Ըստ գերմանական լեգենդի, երբ աստված անվանում է բոլոր բույսերին, ինչ-որ մի փոքրիկ ծաղիկ, որը անուն չէր ստացել, ասում է աստծուն. «Մի մոռացիր ինձ, Տե՛ր»։ Աստված պատասխանում է, որ դա էլ հենց կլինի նրա անունը"[2]։ Ըստ մեկ այլ լեգենդի՝ երբ Արարիչը ավարտում է բաշխել ծաղիկների գույները, մի ծաղիկ շշնջում է. «Ինձ մի՛ մոռացիր»։ Արարչի մոտ միայն մի փոքր երկնագույն էր մնում, որն էլ հենց տալիս է այդ ծաղիկին։ Սրա պատճառով են անմոռուկի ծաղիկները ներկված այդքան բաց երկնագույնով։ Անգլիայի թագավոր Հենրի IV-ը ամոռուկը վերցրել է որպես իր 1398 թվականի աքսորի խորհրդանիշ. այն պահպանվել է նաև թագավորի` Անգլիա վերադառնալուց հետո[2]։ 15-րդ դարում Գերմանիայում համարում էին, որ անմոռուկ կրողներին իրենց սիրեցյալները չեն մոռանա։ Ըստ լեգենդի, միջնադարում, երբ ասպետը և իր սիրեցյալը քայլելիս են եղել գետի ափով, ասպետը խոնարհվել է որ քաղի մի քանի անմոռուկ, բայց զրահի ծանրության պատճառով ընկել է գետը։ Խորտակվելիս նա նետել է անմոռուկներն իր սիրեցյալին և գոռացել՝ «Չմոռանաս ինձ»։ Աղջիկները այս պատճառով անմոռուկը հաճախ կրում են որպես հավատարմության և անմնացորդ սիրո խորհրդանիշ։ Մարգարետ Ֆրիմանը, մեջբերելով որոշ տասնհինգերորդ դարի գերմանացի բանաստեղծների, նշում է, որ ծաղիկն ստացել է իր իմաստը, քանի որ կապույտը միջնադարում ասոցացվել է հավատարմության հետ[3]։ Հիշատակ[խմբագրել]![]() Նախկինում բրիտանական գաղութ Նյուֆաունդլանդը մինչև Կանադայի 1949 թվականին պրովինցիա դառնալը օգտագործել է անմոռուկը ի հիշատակ` պատերազմի ընթացքում մահացած իր բնակիչների։ Մասոնները սկսել են օգտագործել անմոռուկը 1947 թվականին, ի հիշատակ Նացիստական Գերմանիայում զոհված մասոնների[4]։ Հետաքրքիր փաստեր[խմբագրել]
Պատկերասրահ[խմբագրել] | |
Դիտումներ: 367 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |