Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Անիսոն սովորականը (Pimpinella anisum) հովանոցավորների ընտանիքին պատկանող, մինչև 60 սմ բարձրությամբ միամյա հոտավետ մշակովի խոտաբույս է։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղները հասունանում են օգոստոսին։
Բովանդակություն[թաքցնել]
Քիմիական կազմը[խմբագրել]Հարուստ է եթերայուղով, որի հիմնական մասը անեթոլն է։ Բայց այն պարունակում է նաև ճարպայուղ։ Բուժական ազդեցությունը[խմբագրել]Բուժական նշանակություն ունեն բույսի պտուղները, որոնք օգտագործվում են առանց մշակման՝ բնական ձևով։ Բույսը խրձերով չորացնել, որից հետո մանրացնել և անջատել պտուղները, որոնք կարելի է պահել 3 տարի։ Ունի խորխաբեր, խորխը նոսրացնող հատկություն։ Այն նաև կարգավորում է մարսողությունը, հատկապես այն դեպքերում, երբ նկատվում է փորկապության հակում։ Ունի նաև կծկանքը վերացնող, քրտնամուղ, ջերմությունն իջեցնող, կրծքով կերակրող մայրերի կաթնարտադրությունն ուժեղացնող ազդեցություն։ Կիրառվում է լարինգիտների, բրոնխիտների, բրոնխոէկտազիաների, պնևմոնիաների, ստամոքսի և աղիների կծկանքների, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ։ Կիրառում են անիսոնի ջրաթուրմը և եփուկը։[1] | |
Դիտումներ: 173 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |