Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Անիսոն

Անիսոն (լատ.՝ Pimpinella), քոշխոտ, կարար, հազարդարուն, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բուրավետ, բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 160, ՀՀ-ում՝ ավելի քան 10 տեսակ՝ անիսոն ոսկյա (P. aurea), անիսոն վարդագույն (P. rhodantha), անիսոն մանանեխատերև (P. peucedanifolia), անիսոն եռաբաժան (P. tripartita) և այլն։

Ձևաբանություն[խմբագրել]

Ցողունը ճյուղավորվող է, մերկ կամ թավոտ, բարձրությունը՝ 15-120 սմ. Արմատամերձ և ցողունի ներքևի մասի տերևները կոթունավոր են, փետրաձև, ամբողջական կամ բլթակավոր, միջին մասինը՝ հաճախ խորը կտըրտված։Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն, կարմիր կամ դեղին։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն ձվաձև է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է ԱրագածոտնիՇիրակիՏավուշիԳեղարքունիքիՍյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, ենթալպյան մարգագետիններում, չոր լեռնալանջերին և այլն։

Կիրառական նշանակությունը[խմբագրել]

Դեղաբույս է. արմատների եփուկն օգտագործում են որպես խորխաբեր, հակաբորբոքային, ջերմիջեցնող միջոց։ Արմատը, տերևը և պտուղը օգտագործում են սննդի, եթերայուղը՝ օծանելիքի արդ-յան մեջ, քուսպն անասնակեր է։

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: edo2002 (19.05.2015)
Դիտումներ: 261 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more