Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Անձխոտ (Corydalis), շահթառակ, ծխաբուսազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ երկամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 300), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Անձխոտ ալպիլական (C. alpestris), Անձխոտ նեղատերև (C. angustifolia), Անձխոտ պարսկական (C. persica), Անձխոտ Մարշալի (C. marshalliana), Անձխոտ Նարինյանի (C. nariniana) և Անձխոտ Էրդելի (C. erdelii)։ Հանդիպում է Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում։ Աճում է անտառներում, ենթալպյան և ապլյան մարգագետիններում։ Ցողունի բարձրությունը 5-30 սմ է։ Տերևները կտրված են, ցողունի վրա՝ 2-3 հատ։ Ծաղկաբույլը մարտ-մայիսին։ Պտուղը կարճ, պատիճանման, բազմասերմ տուփիկ է։ Գեղազարդիչ է։ Մարշալի անձխոտը աճում է միայն Տավուշի մարզում։ Ծաղիկները ծիրանագույն են (հաճախ հանդիպում են նաև թխածիրանագույն ողկույզներով), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ | |
Դիտումներ: 160 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |