Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Ամորֆա թփային (լատ.՝ Amórpha fruticósa), բակլազգիների ընտանիքի թիթեռածաղկավորների ենթաընտանիքի բույս։ Տերևաթափ բույս է՝ մինչև 6 մ բարձրությամբ, դեպի վեր ուղղված բազմաթիվ ճիպոտանման ճյուղերով։ Դրանք սկզբում ծածկված են լինում աղվամազով, որից ազատվում են հետագայում։ Ճյուղերը մոխրադարչնագույն են։ Ջերմասեր ու լուսասեր բույս է։ Կարող է հարմարվել ցանկացած հողի մեջ։ Բավականին չորադիմացկուն է։ Օգտագործվում է լեք լանջերի անտառապատման համար։ Աճում է այնպիսի պայմաններում, որում այլ բույսեր կարող են ոչնչանալ։ Բույսի պտուղները պարունակում են ամորֆին գլյուկոզ (ռուս.՝ гликозид ), վատ է լուծվում սառը ջրում։ Ամորֆինն ունի հանգստացնող հատկություն։
Բովանդակություն[թաքցնել]
Տարածում[խմբագրել]Բնական պայմաններում աճում է Հյուսիսային Ամերիկայում՝ Հյուսիսային Կարոլինա, Ինդիանա, Այովա, Միսսուրի, Կանզաս, Նեբրասկա։ Թփային ամորֆա բույսն աճում է Կանադայի արևմտյան մասը։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է ողջ ԱՄՆ-ի տարածքը, Մեքսիկայի հյուսիսային շրջանները։ Ժամանակի ընթացքում ադապտացվել է Եվրոպայի և Ասիայի կլիմային և պայմաններին[1]։ Հայաստան ներմուծվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ Լայնորեն տարածում է գտել Հայաստանի ցածրադիր վայրերում, տաք գոտու արհեստական անտառներում։ Կենսաբանական նկարագիր[խմբագրել]Միջինում 1-2 մ բարձրությամբ թուփ է։ Տերևները բարդ փետրաձև են, մինչև 30 սմ երկարությամբ։ Կազմված են 11-25 տերևիկներից, որոնք նեղ կամ լայն էլիպսաձև են։ Տերևներն ունեն 1,5-4 սմ երկարություն և 0,6-1,8 սմ լայնություն։ Վերին հատվածում վառ կանաչ են, իսկ ներքևի մասում՝ բաց կանաչավուն։ Կեղևը մուգ մոխրագույն է կամ դարչնագույն։ Կոթունները կարճ են։ Ծաղիկները ծիրանակապտավուն են։ Ծաղիկները հավաքված են 7-15 սմ երկարությամբ հուրաններում։ Բույսի ունդերն ունեն 0,8-0,9 սմ երկարություն, որոնցից յուրաքանչյուրում գտնվում է մեկական սերմ։ Արմատային առատ մացառներ է տալիս։ Բույսը ծաղկում է մայիսից հունիս ամիսների ընթացքում։ Ծաղկումը տևում է 25 օր։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր ամսին։ Դասակարգում[խմբագրել]
Հոմանիշներ[խմբագրել]
Պատկերասրահ[խմբագրել] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիտումներ: 329 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |