Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Ալտերնանթեր , (լատ.՝ Alternanthera) պատկանում է հավակատարազգիների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։
Բովանդակություն[թաքցնել]
Կենսաբանական նկարագիր[խմբագրել]Խիտ ճյուղավորվող, ծնկավոր, փխրուն ցողուններով, տարբեր նրբերանգներով, հակադիր տերևներով, 10-25 սմ բարձրություն ունեցող բույս է, որը գորգային բույսերի մեջ լավագույններից մեկն է համարվում։ Բարձրահասակ խոշորատերևավորներից՝
Միջին մեծություն ունեցող տերևավորներից՝ Ալտերնանթեր վերզիկոլորը (A.versicolor Voss.), ունի օվալաձև, նրբերանգ, փայլուն բորդոբրոնզագույն տերևներ։ Կարճահասակ գանգուր տերևավորներից՝
Մշակում[խմբագրել]Ամփոխարինելի բույս է գորգային ձևավորումների համար, շնորհիվ իր գեղեցիկ տերևների, որոնք աչքի են ընկնում զարմանալի նուրբ երանգներով։ Ալտերնանթեր, որպես մերձարևադարձային բույս, բավական պահանջկոտ է ջերմության նկատմամբ։ Հողի նկատմամբ նույնպես պահանջկոտ է։ Ոռոգումը պետք է կատարել ոչ հաճախակի և չափավոր։ Երևանի պայմաններում բազմանում է բացառապես կտրոններով։ Որպեսզի բույսերը ջերմատներում նորմալ աճեն և ժամանակին հնարավոր լինի դաշտ տեղափոխել, կտրոները պետք է նախապատրաստել և տնկել օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակամիջոցում, երբ դրսում դեռևս ջերմաստիճանը բարձր է։ Կտրոնները պետք է տնկել ջերմոցներում, մաքուր լվացած ավազի մեջ և ծածկել ապակեպատ շրջանակներով և խսիրներով։ Երկուսից երեք օր հետո օդափոխության համար շրջանակներից մեկ-երկուսի տակ պետք է տեղադրել փայտյա հենակներ։ Այնուհետև, օրեցօր, աստիճանաբար բարձրացնել բոլոր շրջանակները, իսկ առավոտները և երեկոները հեռացնել խսիրները, դրանք փռել միայն օրվա շոգ ժամերին։ Բույսերի լրիվ արմատակալելուց հետո աստիճանաբար վերցնում ինչպես ծղոտագորգերը, այնպես էլ շրջանակները։ Կտրոնները արմատակալում են 3-4 օրում։ Տնկումը կատարվում է նաև դարակների վրա պատրաստված հողախառնուրդում կամ ուղակի ջերմատան գրունտում։ Ձմեռվա կամ վաղ գարնան ընթացքում ջերմատներում կտրոնները արմատակալեցվում են բազմացման արկղերում՝ 20-20 °C ջերմության տակ։ Տնկումը կատարվում է արևոտ, լուսավոր հողամասերում, ինչպես նաև կիսաստվերում։ Խմբերով տնկելու դեպքում միջբուսային տարածությունները թողնում են 6-8 սմ, իսկ եզրագիծ ստանալու նպատակով մի քիչ ավելի խիտ են տեղադրում։ Տեսակներ[խմբագրել]
Պատկերասրահ[խմբագրել] | |
Դիտումներ: 156 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |