Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Ակնախոտ (լատ.՝ Euphrasia), աչախոտ, խլածաղկավորների ընտանիքի միամյա, հազվադեպ՝ բազմամյա կիսամակաբույծ խոտաբույսերի ցեղ։ Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]Հայտնի է 200, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ ակնախոտ սանրակերպ (E. pectinata), ակնախոտ սևանյան (E. sevanensis), ակնախոտ Յուզեպչուկի (E. juzepczukii), ակնախոտ մազոտ (E. hirtella)։ Տարածված է Արագածոտնի, Լոռու,Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է մարգագետիններում, թփուտների մացառուտներում, քարերի մեջ, խոտածածկ լանջերին, առվակների երկայնքով և այլն։ Ձևաբանություն[խմբագրել]Ցողունը թավոտ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 6-40 սմ։ Տերևները լայն ձևաձև են, հակադիր, նստադիր, սղոցաեզր կամ խոշոր ատամնաեզր։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, երկշուրթ, սպիտակ, վարդագույն կամ ծիրանագույն՝ մեկական, նստած տերևածոցերում։ Ծաղկում է հուլիսի կեսերից։ Պտուղը երկարավուն տուփիկ է, սերմերը՝ մանր, բազմաթիվ։ Դաշտավլուկազգիների ընտանիքի բույսերի մակաբույծ է։ Դեղաբույս է, պարունակում է սրտային գլիկոզիդներ, օգտագործվել է նաև ակնաբուժության մեջ (այստեղից՝ «ակնախոտ» անավնումը)։ Մեղրատու է։ | |
Դիտումներ: 2216 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |