Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Ականջաբուրդ

Ականջաբուրդ (լատ.՝ Gnaphalium), պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Եվրոպան է։

 

 

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Մոտավորապես 50 սմ բարձրության խոտաբույս է, փռված ճյուղերով, մանր, սպիտակափայլ խավով պատած տերևներով։

Մշակում[խմբագրել]

Բազմացվում է կտրոններով, երմատան պայմաններում։ Այդ նպատակով վաղ գարնանը կտրոնները աճեցնում են ջերմատանը պահվող մայրակներից, գետի մաքուր, լվացած ավազով լի արկղերի մեջ։ Անհրաժեշտ է խուսափել ավելորդ խոնավությունից, որը կարող է կտրոնների նեխման պատճառ դառնալ։ Հուլիս-օգոստոս ամիսներին արմատակալած առողջ կտրոններն անհրաժեշտ է տնկել սկզբում 7-9, իսկ հետագայում՝ 11-12 սմ-անոց թաղարներում։ Մշակության մեջ հանդիպում են G.lanatum Hort. և G. minimum Hort. տեսակները։ Վերջինիս տերևները համեմատաբար փոքր են։ Ականջաբուրդը նախնտրում է լուսավոր վայրերը։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Պահանջում է չափավոր ոռոգում։

Նշանակություն և օգտագործում[խմբագրել]

Ամբողջ ձմռան ընթացքում այդ բույսերը լավ խնամելուց հետո վաղ գարնանը կարելի է օգտագործել որպես մայրակներ։ Ծաղկային ձևավորումներում կարելի է օգտագործել եզրաշերտերի և խմբերի ձևավորման համար։ Լավ արդյունք է ստացվում բույսը բույսից 8-10 սմ հեռավորության վրա տնկելու դեպքում։ Լավ է դիմանում խուզմանը. բույսին այդ եղանակով կարելի է տալ ցանկացած ձևը։ Բացի դրանից, բույսը ավելի ձևավոր դարձնելու նպատակով կարելի է փայտե կարթերով ամրացնել գետնին։

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: edo2002 (14.05.2015)
Դիտումներ: 147 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more