Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Ագռավագի (լատ.՝ Actaea) գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում տարածված 1 տեսակ՝ ագռավագի հասկանման (a. spicata)-ը։ Ձևաբանություն[խմբագրել]Ցողունն ուղղաձիգ է, թույլ խավոտ, բարձրությունը՝ 30-70 սմ։ Տերևները խոշոր են, կրկնակի եռաբաժան, երկար տերևակոթունով։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հատապտղանման է՝ սև կամ կարմիր։ Դեղաբույս է, պարունակում է տրանս-ակոտինային թթու, ալկալոիդներ։ Պտուղներից ստացվում է սև ներկ։ Թունավոր է։ Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]ՀՀ-ում տարածված 1 տեսակ՝ ագռավագի հասկանման (a. spicata)-ը։ Հանդիպում է Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում։ Աճում է անտառների ստվերոտ տեղերում։ | |
Դիտումներ: 168 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |