Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Ագավա

Ագավա (լատ.՝ Agáve), տեսակըAgave deserti պատկանում է Ագավայիների (Agavoideae) և նարգիզազգիների ընտանիքին (Asparagaceae)։[1].

 

 

Անվանում[խմբագրել]

Բույսի ժամանակակից լատինա-գիտատեխնիկական անվանումը եկել է հունարենից (հուն.՝ Αγαυε), անունը ստացել է հունական դիցաբանությունից՝ Կադմայի աղջկա և մոր՝ Պենֆեյաի պատվին։

Բուսաբանական նկարագիր[խմբագրել]

 
Ագավա ամերիկայն Agave americana

Ցողունը կարճ, խոշոր վարդանախշերով, շատ տեսակների մոտ ի հայտ են գալիս փշոտ տերևներ։ Տերևները դասավորված են վարդակաձև։ Բույսի տերևների երկարությունը հայրենիքում կարող է հասնել 30 սմ-ից մինչև 3 մետրի։ Ագավան գոյության ընթացքում ծաղկում է մեկ անգամ, որից հետո չորանում է։ Բույսը տարբեր վայրերում ծաղկում է տարբեր տարիքում։ Մեքսիկայում այն ծաղկում է 11-12, Կովկասում՝ 25-30, իսկ բարեխառն գոտու պայմաններում՝ 75-100 տարում։ Ծաղկակիրը կարող է հասնել մինչև 12 մ, որի վրա կարող են լինել 4000 և ավելի ծաղիկներ։ Ծաղկում է տարվա 6-15-րդ շաբաթներում։

Տարածում[խմբագրել]

Ագավայի շուրջ 300 տեսակները վայրի ձևեր են։ Տարածված են Մեքսիկայում և հարակից տարածքներում։ Եվրոպայում Ագավան ներմուծվել է անմիջապես Ամերիկան հայտնաբերելուց հետո. Ագավայի տեսակներից ամենատարածված ամերիկյանն է (Agave americana L.), աճեցվել է որպես դեկորատիվ բույս Միջերկրական ծովում։ Ռուսաստանի տարածքում աճեցվել է Սև ծովի և հարավային ափի այգիներում։ Այս բույսը Հայաստանում օգտագործվում է քաղաքի կանաչապատ գոտիներում գորգային ձևավորումների համար. դրվում է ծաղկաթմբի մեջտեղում, ինչպես նաև աճեցվում է մեծ ծաղկամաններում, որոնք կարող են դրվել պատշգամբներում։ Ագավան կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում։ Ձմռանը սենյակիջերմաստիճանը չպետք է ցածր լինի 18, իսկ ամռանը՝ 23 աստիճանից։ Բույսը չպետք է առատորեն ջրել, հատկապես ձմռանը։ Խոնավության ավելցուկից տերևներն ու արմատը կարող են նեխել։ Ագավայի համար սենյակում ամենալավ տեղը համարվում է հարավային և արևելյան տեղերը, այն ջերմասեր բույս է և չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից։

Նշանակություն և կիրառում[խմբագրել]

Ագավայի շատ տեսակների տերևներից պատրաստում են ճոպաներ, պարաններ, գորգեր, գործվածքներ պատրաստելու համար, թափոններից ստանում են թուղթ։ Ագավայի մի քանի տեսակներ արևադարձային շրջաններում օգտագործում են մանարաթել ստանալու համար։ Ավելի թանկ ագավան դա՝ Agave sisalana Perrine տեսակինն է, Ագավա ֆրանսիականը (Agave fourcroydes Lem.), ագավա կանտալը (Agave cantala Roxb.)։ Ագավայից պատրաստված մանրաթելերը հիմնականում օգտագործում են որպես թիրախ նետով խաղերին։ Ագավայի քաղցր հյութը՝ մուգ կանաչ (Agave atrovirens Karw. ex Salm-Dyck), և ուրիշ հավաքածուներ մինչև ծաղկելը պատրաստում են ալկոհոլային խմիչքներ, իսկ միջուկից ստանում են ավելի թունդ խմիչքներ՝ տեկիլա և մեզցալա։ Միայն կամույտ ագավան (Agave tequilana Web.) օգտագործում են տեկիլա[2]. ստանալու համար։ Տեկիլայի արտադրության համար օգտագործում են բուսի միջուկը։ Թորման ճանապարհով կապույտ ագավայից սոկից պատրաստում են մզվածքներ, թրն էլ հանդիսանում է տեկիլայի հիմնական հումքը։ Agave cocui-ից պտրստում են ավանդական վենեսուելական խմիչք՝ կոկույի։

Որոշ ագավաների արմատներ գործածում են բժշկության մեջ։ Ամերիկյան և սիսալյան ագավաների տերևները պարունակում են սապոնին, որը օգտագործում են հորմոնալ կորտիզոն և պրոգեստերոլ պրեպարատների մեջ։ Չինաստանում երկու տեսակից ստանում են նյութ, որը ունի հակաբեղմնավորիչ ազդեցություն, բավական է օգտագործել ամիսը 1-2 անգամ։ Ագավա ամերիկականը (Agave americana L.), որն օգտագործում են հեմատոմիայի բուժման համար։ Ագավա ամերիկականը, ագավա գծավորը (Agave attenuata Salm-Dyck), Ագավա Վիկտորիա թագուհու (Agave victoriae-reginae T.Moore) և շատ ուրիշ տեսակներ աճեցվում են որպես տնային և ջերմոցային բույսեր։

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: edo2002 (14.05.2015)
Դիտումներ: 229 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more