Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Աբեղախոտ

Աբեղախոտ (Stachys), եզնախոտ, խուլեղինջազգԱբեղախոտ ճահճայինիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփիկների ցեղ։ Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ ավելի քան 14 տեսակ։ Առավել տարածված են աբեղախոտ փքված (stachys inflata), աբեղախոտ սևաբաժակ (stachys atherocalyx), աբեղախոտ վրացական (stachys iberica), աբեղախոտ թավոտ (stachys pubescens), աբեղախոտ ճահճային (stachys palustris) և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մազերում։ Աճում է անապատայինից մինչև ենթալպյան գոտիներում, չոր, խոտածածկ լանջերին, անտառներում, թփուտներում, խոնավ մարգագետիններում, գետերի և ջրամբարների ափերին, քարքարոտ վայրերում։ Որոշ տեսակներ մոլախոտեր են, աղտոտում են արոտավայրերը, հացաբույսերի ցանքսերը, խոտհարքները։ Աբեղախոտ(Stachys), եզնախոտխուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփիկների ցեղ։ Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ ավելի քան 14 տեսակ։ Առավել տարածված են աբեղախոտ փքված (stachys inflata), աբեղախոտ սևաբաժակ (stachys atherocalyx), աբեղախոտ վրացական (stachys iberica), աբեղախոտ թավոտ (stachys pubescens), աբեղախոտ ճահճային (stachys palustris) և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մազերում։ Աճում է անապատայինից մինչև ենթալպյան գոտիներում, չոր, խոտածածկ լանջերին, անտառներում, թփուտներում, խոնավ մարգագետիններում, գետերի և ջրամբարների ափերին, քարքարոտ վայրերում։ Որոշ տեսակներ մոլախոտեր են, աղտոտում են արոտավայրերը, հացաբույսերի ցանքսերը, խոտհարքները։

Ձևաբանություն[խմբագրել]

Ցողունը կանգուն է, քառանիստ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հակադիր են, նստադիր կամ կոթունավոր, ատամնաեզր։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ վարդագույն, ալ կարմիր, սպիտակ կամ դեղին՝ կեղծ տերևանութներում։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը քառընկույզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են․ պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, աղաղանյութեր և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես արյան ճնշումն իջեցնող, արյունահոսությունը դադարացնող միջոց է։ Մեղրատու է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Աբեղախոտ կրետականը (stachys cretica) հանդիպում է Շիրակի (Հառիճ գ․), Վայոց ձորի (Աղավնաձոր գ․) և Սյունիքի (Կապան) մարզերի լեռնային գոտիների (800-2100 մ բարձրություններում) քարքարոտ լանջերին, թփուտանման մացառուտներում․ գրանցված է ՀՀ կարմիր գրքում։

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: edo2002 (14.05.2015)
Դիտումներ: 321 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more