Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Թռչնակերպը
09.05.2015, 13:09

Ապրում էին…Ավելի շուտ՝ շնչում ու արտաշնչում էին: Քաղցի աննահանջ զգացումի դեպքում՝ ուտում, ծարավից տոչորվելու դեպքում՝խմում մի բան: Բայց արդյո՞ք սա էր կյանքը: Ապրել՝ նաև նշանակում է շնչել ու արտաշնչել, բայց շնչել ու արտաշնչել դեռ չի նշանակում ապրել: Իսկ պատմությունը հետևյալն է…
Թռչնակերպ էին, բայց թռչուն չէին: Կամ էլ՝ պիտի որ թռչուն լինեին: Համենայն դեպս՝ նրանցից մեկն հաստատ այդպես էր կարծում: Գուցե հենց այդ համոզմունքն էլ դարձավ նրանց դժբախտության պատճառը:
Վաղու՜ց է, ինչ միասին էին ապրում: Իրենց կարծիքով սիրում էին իրար: Ապրում էին հողին կառչած: Ամեն լուսայգին արևն իր բարևն էր հղում նրանց, ինչպես և ամբողջ աշխարհին: Երեկոյան մայրամուտն էին դիմավորում միասին՝այս կամ այն ծառաբնին կռթնած, երբեմն երազելով, իսկ հիմնականում սիրելով կյանքն ու գոհանալով իրենց ընծայված յուրաքանչյուր օրվա անդառնալի ակնթարթներից: 
Անցան տարիներ: Նրանք էլ, ինչպես ցանկացած շնչող էակ, զարգացման որոշակի փուլերով անցան,ձևափոխվեցին՝ կրելով իրենց վրա ճակատագրի նախախնամությամբ իրենց բաժին ընկած խելացնոր կյանքի շոյանքներն ու հարվածները: Ամեն ինչ գրեթե լավ էր, մինչև որ մի օր պատահեց շատ տարօրինակ մի բան:
Գետափին ծավալվող ամենօրյա զբոսանքներից մեկի ժամանակ նրանցից մեկը նկատեց, որ մյուսի մեջքին թևեր են աճել: Հետաքրքի՜ր ու անսովոր…Զարմանքից քարացել էին երկուսն էլ: Էական տարբերություն էր առաջացել նրանց միջև: Իսկ թևերն օրըստօրե մեծանում էին, փարթամանում: Որքան էլ ջանար ուշադրության տիրույթներից դուրս թողնել նրանց, չէր ստացվի: Չէ՞ որ նա ներքուստ գիտեր՝ քայլելուց բացի նաև թռչել կարող էր: Հողը ոտքերի տակ զգալուց բացի կարող էր երկնքի կապույտները գրկել: 
Մի անգամ հետաքրքրությունն աճեց այն աստիճան, որ անհնար դարձավ այլևս զսպել ճախրանքի ցանկությունը: Թևերն ակամայից բացվեցին, լայն տարածվեցին օդում, ճեղքեցին նրա անաղարտ կուրծքն ու հիացումի կուսական թրթռումով երևէջեցին օդում: Փորձեց ոտքերը կտրել հողից, և առաջին անգամ կյանքում զգաց վիճակի ծայրահեղ անելանելի լինելը: Ակնհայտն անհավանական էր, անհավանականը՝ ակնհայտ: 
Բանն այն էր, որ նրանց երկուսի ոտքերն օղակված էին: Նրանցից յուրաքանչյուրի ոտքին միևնույն շղթայի հաջորդական օղակն էր կախված: 
Ձուգընկեր թռչնակերպը թևեր չուներ: Նա չգիտեր՝ինչ ասել է, թե՝ ճախրանք…Նա շարունակում էր տրորել իր ամենօրյա ճամփաները:Իսկ մյուսը՞…Չգիտեր՝ինչպես վարվել:
Կամ պիտի վերթևումներն հզոր լինեին այնքան, որ հողից չորս ոտք կտրեին, կամ էլ նա՝կրելով իր մեջքին աստվածատուր թևերը, ստիպված էր լինելու գամված մնալ հողին: Ինքն էլ էր գիտակցում առաջին վարկածի անհնարինությունը: Հասկանում էր, սակայն համակերպվել չէր կարողանում: Ջանում էր, շատ էր ջանում կյանքը շարունակել այնպես, ինչպես ապրել էր նախկինում: Չէր ստացվում…
Նրան ձգում էր մառի երկնի սադափե կապույտը: Բարձր թռիչքի հրապույրը անդիմակայելի էր…
Մինչև այսօր ունեցած խաղաղ կյանքի փոխարեն հիմա նրանք հայտնվել էին երկու՝ իրարից շա՜տ տարբերվող հարթություններում: Երկու այլակերտ աշխարհներում…
Մեկի համար ամեն ինչ գրեթե նույնն էր մնացել, մի տարբերությամբ միայն: Եթե նախկինում քայլում էին կողք-կողքի, ապա հիմա զուգաքայլը տապալված էր: Կամ առաջ էր ընկնում մեկը մյուսից, կամ հետ: Անտեսանելի բայց և անքակտելի մի պատնեշ էր առաջացել նրանց միջև: Նայում էին իրար ու չէին տեսնում, ականջ էին դնում ու չէին լսում, հպվում էին իրար ու չէին զգում: 
Անցավ ժամանակ: Նրանց տարաձայնություններն հետզհետե ավելի ու ավելի խորացան: Եթե մեկն ուզում էր քայլել, ապա մյուսն էր հոգնած լինում, և հակառակը…
Սիրում էին իրար, կապված էին ամուր կապերով, ու տարբեր էին այնքա՜ն…
Ինչպե՞ս պիտի ավարտվի ձեր կարծիքով այս տարօրինակ սիրո պատմությունը : Բանն այսպես եղավ: 
Քանի որ չորս ոտքի ճախրը երկու թևերով անհնար էր, նրանք շարունակում էին փորձել քայլել կողք-կողքի: Քայլեցին…Ու դեռ էլի կքայլեին, եթե որ հանկարծ մի առավոտ, դեպի գետակը շարժվելու փորձ անելիս նա չնկատեր, որ ինչ-որ բան ծանրացել ու քարի նկան կածվել էր իր ոտքից՝գամելով այն նույն տեղում: Շրջվեց, կողքին գտավ նրա՝ այն մյուսի անկենդան մարմինը: Նա չէր շնչում այլևս: Դադարել էր քայլել հողի վրա: Անկենդան մարմինը խառնվեց հողին, գրկեց հողն ու նրա բաժինը դարձավ: Սակայն նա նորովի էր գոյացել հիմա: Նա ազատվել էր իր թևավոր մարմնից, որ այդպես էլ գամված էր հողին, և վերջապես թռիչք էր գրկել: Նա հիմա ապրում էր երկնքում, կարող էր վերթևել որքան հնարավոր է բարձր…Նա երջանիկ էր: Ու էլի առաջվա պես սիրում էր նրան: 
Իսկ նա՞…Նա ի՞նչ…Նրա կյանքում գրեթե ամեն ինչ նույնն էր էլի: Ապրում էր սովորականի պես, ոտքից կախված շղթան անհետացել էր, հիմա ավելի ազատ ու թեթև էր քայլում, նույնիսկ ցանկության դեպքում վազել կարող էր, փոխարենը ինչ-որ բան ծանրացել էր սրտին…
Արդյունքում նա հիմա ավելի անշարժ էր, քան երբևէ…Ամեն ինչ լավ էր, բացի այն հանգամանքից, որ նա հիմա ՄԵՆակ էր, մենա՜կ…

Ն. Ավագյան

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: edo2002
Դիտումներ: 147 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more