Պայթյուն էր...
Փշրված երազանքի բեկորները
Ոսկե փոշեհատիկների նման
Պարեցի՜ն իրենց կորուսյալ
երջանկության վերջի՜ն շողերի մեջ...
Ապա հանգիստ իջան այգու՝
Անձրևից խունացած նստարանի վրա
նիրհող սաղարթների մեջ,
Ընկան անցորդների ոտքերի տակ,
Հետո քամին անփութորեն
Հավաքեց նրանցից մի քանիսն
Իր մոլեգին թևերին
Ու տարավ հեռու՜, հեռու...
Տարածվեցին աշխարհով մեկ...
Սկսեցին պսպղալ ամենո՜ւր:
Ասես կայծոռիկների ու լուսատտիկների
Մի ամբո՜ղջ բանակ էր հանգրվանել այգում...
Մարդիկ՝ տարված սաղարթների ու մայթերի
Անսովոր պեծկլտոցով՝ որսի ելան...
Իզու՜ր…
Փշրված երազանքի բեկորները
Չեն մեռնում...
Բայց և չե՛ն ապրում…
Նրանք դեռ երկար լուր են տալիս
Իրենց մասին՝
Այրելով կրողի բեկբեկված հոգին...
|