Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Օրորոցային
09.05.2015, 13:13

Երբ վարդագույն մայրամուտը երկինքը ջինջ իր գիրկն առնի,
Քնքուշ հովիկն հենց որ փարվի վարագույրին պատուհանի,
Հենց որ արփին իր ճաճանչեղ ու վառվռուն դեմքը սքողի 
Կապույտ ստվերող երկնքի մեջ,
Հենց որ մութը լուսնաշաղախ վա~ռ աստղահյուս պսակ դնի 
Դանդա~ղ հանգչող լույսերի մեջ վեհ սարերի կատարներին,
Երբ լճի մեջ արևագույն արտացոլվի ոչ թե արփին,
Այլ լուսինը սարսռածին,
Երբ եղնիկը մե~ղմ օրորի փոքրիկ ձագին իր նորածին,
Երբ տևական լռությունը իջնի լճի երանելի~,հանդարտ ափին,
Երբ խաղաղվի բնությունը երկրային մե~ղմ, թափանցիկ մշուշի մեջ,
Երբ չլսես ծղրիդների գեղգեղանքը, նրանց երգը հուզումնատենչ,
Դու իմ մանկի'կ, իմ հոգու լույս, մե~ղմ կփակես քո հրածի~ն,
Լուսակնացայտ աչքերը քո,
Կանէանա աշխարհն համայն, այն կդառնա լու~ռ ու անգո:
Ես կլինեմ միայն կողքիդ` ձեռքդ սեղմած պինդ ափիս մեջ,
Մայրագորով աչքերը իմ նիրհդ հանգի~ստ, լուռ կհսկեն,
Քո լուսաշող երազները, իմ հեքիաթին միահյուսված,
Քո մանկական օրոցքի մեջ կերգեն երգեր` սիրուց ծնված:
Ես կնայեմ դեմքիդ խաղաղ, ու դու կզգաս քո քնի մեջ,
Թե ինչպես է հիացմունքը իմ մայրական
Ջրաշիթի նման մի պարզ հանդարտ հորդում իմ հոգուց դուրս
Ու դառնում երգ, օրոցքի երգ,
Որը դանդա~ղ կշաղախվի քո սենյակի թարմ օդի հետ,
Կներհյուսվի քո ծիծաղին,կհամերգի երազիդ հետ:
Արշալույսի մեղմ հայացքը հենց որ փարվի մով երկնքին,
Մայրազեղուն արևկաթը դեմքդ շոյի անրջային,
Երբ թարթափես աչուկներդ, երբ օրդ նոր կրկին սկսվի,
Դու կարթնանաս իմ տաք գրկում``երգերիս մեջ գուրգուրանքի:
Սիրուն բալի'կ, իմ հոգու լույս, օրհնանքը իմ ջերմ մայրական,
Ամբողջ կյանքում քեզ կուղեկցի,
Ուր էլ գնաս, ուր էլ լինես, մայրական երգն իմ անապակ
Երազիդ մեջ քեզ կօրորի ու կսփոփի:
Քնի~ր մանկիկ,
Քնի~ր բալա…

Ն.Ավագյան

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: edo2002
Դիտումներ: 166 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more