Մի աղարտվի՜ր,
Մնա մաքու՜ր,
Մնա ինձ հետ,
Ինձ նոր շունչ տուր:
Արի՜, թեկուզ
Մի քիչ հոգնած,
Ես կսփոփեմ,
Կհամբուրեմ
Այտերդ թա՜ց,
Արի՜, թեկուզ
Անցած լինի
Երկա՜ր ու ձիգ
Հարյուր տարի:
Քիչ ծերացած,
Մանո՜ւկ գուցե...
Մի աղարտվի՜ր,
Մնա՜ մաքուր,
Արի, թեկուզ
Հա՜ր անվախճան
Խենթ աղմուկով,
Թող գիշերը իմ
Թաթավվի
Քո մատների
Տա՜ք բուրմունքով:
Արի նստենք
Ա՜յ, այն խելա՜ռ
Ու մոլեգին
Քամու թևին...
Ե՞ս...Վախենա՞մ...
Ամենևի՜ն...
Արի թռչե՜նք,
Գնանք հեռու՜...
Երբ դու չկաս,
Այն չարաշուք
Լռությունը
Սպանում է ինձ,
Ու խեղդում է
Վշտի բույրը՝
Անմեկնելի՜...
Անկարեկի՜ց...
Սիրուս անսա՜,
Մնա ինձ հե՜տ...
Մնա մաքու՜ր...
Ճերմա՜կ բյուրե՜ղ...
|