Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Գարնանային վալս
09.05.2015, 13:15

Անմոռանալի էր օրն այս հարկավ,
Տխրալի է շատ՝ փութով այն անցավ,
Դահլիճում շքեզ՝ լույսերով հրկեզ
Մեղեդին էր խենթ, հայրս էր ու ե՜ս…

Պտտվում էինք հրճվանքով անվե՜րջ
Խելահեղության ու բերկրանքի մեջ
Ուրիշ ոչ մի բան հարկավոր չէր մեզ,
Մեղեդին էր սոսկ, հայրս էր ու ե՜ս…,

Ջե՜րմ սեղմել էր նա ինձ իր բորբ կրծքին,
Ես՝ մի աղջնակ ջահել տակավին,
Խենթացած հորս քաղցր համբույրից՝
Օրորվում էի մե՜ղմ ու ջերմագին:

Ջութակի ծորու՜ն նվագի ներքո
Պտտվող բազու՜մ խենթ զույգեր կային,
Չէի նկատում. Ամեն ինչ անգո,
Միայն հայրիկիս ջե՜րմ աչքերն էին:

Վալսի քաղցրաշիթ գեղգեղանքի տակ,
Անէացած համա՜յն աշխարհից,
Հորս նկատմամբ կարոտով անհագ՝
Չէի անջատվում նրա տաք գրկից:

Այսպես դյութական ու վալելչափառ
Վերև խոյացան հոգիները մեր,
Միաձուլվեցին մեկ ամբողջի մեջ,
Մեկմեկու գտան, միահյուսվեցին
Մոգական վալսի մե՜ղմ թովչանքի մեջ:

Անմոռանալի էր օրն այս հարկավ,
Տխրալի է շատ՝ փութով այն անցավ,
Դահլիճում շքեզ՝ լույսերով հրկեզ
Մեղեդին էր խենթ, հայրս էր ու ե՜ս…

Ն. Ավագյան

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: edo2002
Դիտումներ: 178 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more