Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Բալլադ սիրող քամու մասին…
09.05.2015, 13:19

Մեղմ հովիկը դեռ պատանի, 
Երբ հասուն չէր ու չէր դարձել ուժեղ քամի, 
Սիրահարվեց մի օր հանկարծ, 
Միանգամից, այնպես անկարծ, 
Երբ նա տեսավ հեզ ու խոնարհ 
Գետին թեքված մի ուռենի:

Սերն այդ սյուքի օրորի հետ 
Աճեց, դարձավ ծով անեզերք, 
Եվ ամեն օր, ամեն ծեգին, 
Աղջամուղջին, խավարակին, 
Երգ էր հյուսում սիրող քամին:

Փաթաթվում էր սիրեցյալին 
Այնպես քնքուշ ու տենդագին, 
Գալարվում էր փեշերի մոտ, 
Ասում խոսքեր սիրակարոտ:

Նա տաղեր էր անվե՜րջ հյուսում, 
Հետն էլ թովի~չ, մեղմ նվագում, 
Իսկ ուռենին խոնարհ լալիս, 
Հեզի~կ-նազիկ պար էր գալիս:

Քամի~ն…Քամին ծափ էր տալիս, 
Երգ էր ասում քաղցրաշշուկ, 
Ծաղիկներ էր նա շաղ տալիս
Ոտքերի մոտ նրա անշուք:

Ջինջ աչքերում հոգեհմա 
Սիրո տենչ կար այն ուռենու, 
Քամին` տեսնելով ակամա 
Հույս էր հոգում իր փայփայում:

Ի՞նչ իմանար սիրող քամին ,
Որ պերճաշուք այն ուռենին 
Իր աչքերում ուներ մե~ծ սեր 
Դեպի վարար գետակը հին:

Այն գետակը, որի ափին 
Նա ծնվել էր ու մեծացել, 
Դարձել հասուն, գեղեցկատես, 
Ու գետակն էլ իր սիրելի 
Մի լայնահո՜ւն գետ էր դարձել:

Կապված էին նրանք վաղուց… 
Այս ի՞նչ բան է, տեր իմ Աստված, 
Ինչո՞ւ ես դու միշտ անաստված, 
Ինչու պիտի քամին սիրեր այն ուռենուն, 
Որի սիրտը տրոփում էր 
Գետի համար խե՜նթ, վարարուն:

Գետն էլ հպարտ ինքն իր հերթին 
Ազատությունն էր վայելում, 
Փարվում էր նա մեծ քարերին, 
Հեզ ուռենուն չէր նկատում:

Սլանում էր այնպես սաստիկ, 
Մոլեգնության իր պահերին, 
Գեղեցիկ էր ու ազդեցիկ, 
Այդպիսին չէր սիրող քամին:

Երբ պարզ դարձավ ամենը այս, 
Սիրաշշունջ երգը քամու անհետացավ, 
Երազ էր արդ ուռին անհաս, 
Քամու հոգուն սարսուռ պատեց, նա քարացավ:

Նա հեռացավ, ընդմիշտ լռեց, 
Էլ չէր հնչում երգը սիրո, 
Իսկ ուռենին լո~ւռ խոնարհվեց, 
Աչքը` գետի ճամփին անգո…

Ն. Ավագյան

 
Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: edo2002
Դիտումներ: 308 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more