Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 14 » Զատկաբզեզներ
17:14
Զատկաբզեզներ

Զատկաբզեզներ, զատիկներ (լատ.՝ Coccinellidae), բզեզների ընտանիք։ Հայաստանում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկարությունը՝ 1, 1-16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին՝ մուգ պտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով)։ Գլուխը փոքր է, բեղիկները՝ կարճ, ունեն եռահոդ գուրզ։ Առաջնամեջքը լայնական է՝ հետևի կլորացած անկյուններով։ Վերնաթևերն ունեն խճողված խիտ կետավորում։ Ոտքերը կարճ են, թաթերը՝ քառահոդ, 2-րդ հոդը մեծ է և երկբլթակ, 3-րդը՝ փոքր և 2-րդի փորոքում թաքնված։

Նշանակություն[խմբագրել]

Թրթուրները նույնպես խայտաբղետ են, երկար ոտքերով։ Զատիկների կենդանիների մեծ մասի համար թունավոր են։ Տեսակների մեծ մասն օգտակար է (օրինակ՝ ստետորուսները), ոչնչացնում է վնասատու լվիճներինտզերին։ Կան նաև վնասակար տեսակներ (օրինակ՝ առվույտի զատկաբզեզներ և որդան կարմիրով սնվող բզեզը)։ Որոշ զատկաբզեզներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց։

Զատիկը որպես խորհրդանիշ[խմբագրել]

Զատիկը համարվում է հաջողության, բարության և ներողամտության խորհրդանիշ։ Զատիկ գտնելը համարվում է սպասվելիք հաջողութան նշան։ Օրինակ՝ Հոլանդիայում և Չեխիայում հավատում են, որ մարդու վրա նստած զատիկը նրան օժտում է հաջողութամբ, իսկ Ֆրանսիայում զատիկի պատկերով թալիսմանը համարվում է փորձանքից պաշտպանող իր։

Զատիկի շուրջ մի շարք առասպելներ են ստեղծվել։ Օրինակ` մեր նախնիները կարծում էին, որ զատիկը ապրում է երկնքում և իջնում է երկիր, որպեսզի մարդկանց փոխանցի աստծո կամքը։

Ժամանակակից հոգեբանական տեսություններում զատիկը կապվում է սիրո և գրավչության հետ։ Ասում են, որ զատիկի պատկերով թալիսմանը հաջողություն է բերում, և որքան շատ են սև կետիկները զատիկի մեջքին, այնքան թալիսմանը ավելի ուժգին ներգործություն է ունենում։Զատկաբզեզներ

Դիտումներ: 500 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more