Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 12 » Թութակներ
18:45
Թութակներ

Թութակներ (լատ.՝ Psittacoidea), թռչունների ընտանիքին պատկանող կենդանիներ։ Այս ընտանիքին պատկանող թռչունները բաժանվում են 3 խմբի` իսկական թութակներ, կակադուներ և նորզելանդական թութակներ։ Տարածված են արևադարձային ու մերձարևադարձային տարածքներում`ԱվստրալիաՀնդկաստանԱսիայի հարավ-արևմուտքում, Արևմտյան Աֆրիկայում, Կենտրոնական Ամերիկայում ու Հարավային Ամերիկայում։ Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ։ Առավել հանրահայտ են ավստրալական կակադուներն ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան արաներն ու ամազոնները։ Գունագեղ, կարճ պարանոցով, խոշոր գլխով, կեռ ու հզոր կտուցով թռչուններ են։ Ապրում են Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային անտառներում։ Թութակները լինում են տարբեր չափերի։ Ալիքավոր թութակի երկարությունն ընդամենը 18 սմ է, իսկ հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև 1 մ։ Փետուրները գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին, հազվադեպ` սև կամ մոխրագույն։ Թութակների ոտքերը գերազանց հարմարված են մագլցելուն։ Յուրաքանչյուր ոտքի 2 մատներն ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին կազմում են շատ ուժեղ աքցաններ։ Թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում։ Կան նաև չթռչող թութակներ։ Օրինակ՝ Նոր Զելանդիայում ապրող բվեճանման թութակը միայն քայլել գիտի և վտանգի դեպքում թաքնվում Է ծառերի արմատների մեջ գտնվող բնում։ Թութակները սնվում են պտուղներով, սերմերով, բողբոջներով, երբեմն՝ միջատներով։ Նրանք կտուցով ջարդում են բույսերի պտուղների ու սերմերի կեղևն ու սնվում միջուկով։ Խոշոր թութակները կարող են ջարդել ամենաամուր ընկույզը։ Կտուցը նրանց նաև օգնում է մագլցելու ծառերի ճյուղերով։ Ապրում են երամներով։ Բնադրում են ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, երբեմն՝ գետնին։ Դնում են 1–12 (հաճախ՝ 2–5) սպիտակ ձու։ Թխսում է էգը կամ

Կարմիր արա արուն։ Ձագերը ձվից դուրս են գալիս մերկ, անօգնական և կույր։ Ձագերին խնամում են արուն ու էգը։ Բնության մեջ թութակները միմյանց հետ հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով կամ մեղմ ճռվողյունով։ Նրանք հետաքրքրասեր են, հնարամիտ, լավ ընտելանում են, առանձին տեսակներ (ժակո, կակադու, ամազոնների մի քանի տեսակներ) ընդունակ են արտաբերելու բառեր և անգամ նախադասություններ։

Թութակների տեսակներ Կակադու ինկա,Ժակո,Ալիքավոր թութակ,Կանաչաթև արա,Բազմագույն լորիկետ,Խայտաբղետ ռոզելա,Վարդակուրծք թութակ և այլն

Դիտումներ: 186 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more