Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 19 » Թիթեռներ
19:23
Թիթեռներ

Թիթեռներթեփուկաթևավորներ (Lepidoptera, Linnaeus, 1758հին հունարեն՝ λεπίς -ի սեռական հոլովով՝ λεπίδος՝ թեփուկ և πτερόν՝ թև բառերից), լրիվ կերպարանափոխությամբ զարգացող միջատների կարգ, որի ներկայացուցիչներին բնորոշ է առջևի և հետին թևերի վրա խիտ դասավորված խիտինային թեփուկների առկայությունը։ Տեսակների մեծ մասին բնորոշ է հատուկ մասնագիտացած ծծող տիպի բերանային ապարատը՝ կնճիթիկով, որը ձևավորվել է երկարացած ստորին վերջույթներից։ Թիթեռների ձևերն ու չափերը բազմազան են՝ 2մմ-ից[1] մինչև 28 սմ[2][3]։

Հայաստանում հայտնի է թիթեռների շուրջ 3000 տեսակ, որոնք տարածված են ԴիլիջանիԳուգարքիԻջևանիՍտեփանավանիԳորիսիՄեղրուԿապանի անտառներում։ Թիթեռների մեծ մասը վարում են գիշերային կամ մթնշաղային կյանք։

Զարգացումն ընթանում է լրիվ կերպարանափոխությամբ՝ կազմված ձութրթուրհարսնյակ և իմագո (հասուն միջատ) փուլերից։ Թրթուրը որդանման է՝ թերզարգացած փորային ոտիկներով, գլխիկի ծածկույթը կարծրացած է, բերանային ապարատը կրծող տիպի է և ունի զույգ մետաքսային գեղձեր, որոնց արտազատած հեղուկը օդի հետ շփվելիս վերածվում է մետաքսի թելիկների[4]։

Թեփուկաթևավորների բրածո մնացորդները հայտնաբերվում են սկսած Յուրայի դարաշրջանից։ Ներկայումս թեփուկաթևավորները համարվում են միջատների ամենահարուստ կարգերից մեկը՝ 158000 տեսակով։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։

Միջատաբանության (էնտոմոլոգիայի) այն բաժինը, որը ուսումնասիրում է թիթեռները անվանվում է լեպիդոպտերոլոգիա կամ թիթեռաբանություն։

Թիթեռները կարևոր դեր են խաղում բնական էկոհամակարգերում, մասնակցում են փոշոտմանը և սննդային օղակներում ծառայում են որպես սնունդ։ Իսկ գյուղատնտեսության մեջ ունեն բացասական նշանակություն, քանի որ հաճախ թիթեռների թրթուրների սննդի հիմնական աղբյուրը մշակաբույսերն են։ Շատ տեսակների էգը մեկ օրում կարող է ձվադրել 200-600-ից մինչև 30 000 ձու։ Տնտեսական մեծ նշանակություն ունեն նաև մետաքսագործ թիթեռները, որոնցից ստանում են մետաքս։

 

Բովանդակություն

  [թաքցնել

 

Անվան ծագումը[խմբագրել]

Կարգի լատիներեն Lepidoptera անվանումը ծագել է հին հունարեն՝ λεπίς -ի սեռ. հոլով՝ λεπίδος՝ թեփուկ և πτερόν՝ թև բառերից։

Կարգը ստացել է թեփուկաթևավորներ անվանումը այն պատճառով, որ տեսակների թևերը պատված են ձևափոխված մազիկներով՝ թեփուկներով։

Հայերեն թիթեռ անվանումն առաջացել է գրաբարյան թիթեռն (հոգն.՝ թիթռունք) ձևից, որն էլ իր հերթին բնիկ հայկական բառ է և ծագել է հնդեվրոպական նախալեզվի pter- արմատից [5]։

 

 

Թիթեռների թևերի գունավորման ձևերը
Gonepteryx.rhamni.mounted.jpg
Flickr - ggallice - Cithaerias pireta d.jpg
Morphoamathonte.JPG
Կիտրոնաթիթեռ (Gonepteryx rhamni)՝ պիգմենտային գունավորման օրինակ։ Սատիր Cithaerias pireta-ի թափանցիկ թևերը համարյա զուրկ են պիգմենտներից։ Մորֆո ամատոնտե (Morpho amathonte՝ օպտիկական գունավորման օրինակ։

 

Թեփուկաթևավորների պոլիմորֆիզմի ձևերը
Սեզոնային պոլիմորֆիզմ Աշխարհագրական պոլիմորֆիզմ Սեռական պոլիմորֆիզմ
Araschnia levana2.jpg
Ornithoptera.urvilleanus.male.complete.jpg
Ornithoptera croesus M1.jpg
Araschnia levana 0001.jpg
Ornithoptera priamus poseidon male.jpg
Ornithoptera croesus M.jpg
Araschnia levana.
Վերևում գարնանային սերունդն է
Araschnia levana f. levana.
Ներքևում՝ ամառային սերունդը Araschnia levana f. prorsa.
Ornithoptera priamus urvillianus-ի արուն
(վերևի նկարում).
Ornithoptera priamus poseidon-ի արուն
(ներքևի նկարում).
Ornithoptera croesus Արուն (վերևում) և էգը
 
Սեռական դիմորֆիզմը Orgyia recens-ի մոտ. թևավոր արուն և անթև էգը

 

 

 

 

 

Դիտումներ: 1217 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more