Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 14 » Սիրամարգ
17:18
Սիրամարգ

Սիրամարգը հավազգիների կարգի փասիանների ընտանիքի թռչուն է։ Լինում է 2 տեսակ՝ սովորական և կապտաթև։

Սովորական սիրամարգի արուի մարմնի երկարությունը 100-125 սմ է, պոչինը՝ 40-45 սմ, կենդանի զանգվածը՝ 4–4,25 կգ։ Բույն շինելու ժամանակ նա վառ, հարսանեկան զգեստ է «հագնում»։ Կտղուցի ժամանակ նա հովհարաձև բացում է իր՝ մինչև 130 սմ երկարության վերնապոչը (սխալմամբ անվանում են պոչ), որի երփներանգ «աչիկներով» զարդարված փետուրները շլացուցիչ են. գլուխը, պարանոցը և կրծքի մի մասը կապույտ են, մեջքը՝ կանաչ, մարմնի ստորին մասը՝ սև, գլխին՝ ոսկեգույն «թագ»։ Դրա համար էլ արու սիրամարգին անվանում են կենդանություն առած ծիածան։ Այդ երփներանգությունն ստեղծում են ոչ թե փետուրների գույները, այլ նրանց վրայի շատ նուրբ մազիկները, որոնք ծածկված են էլ ավելի մանր մազիկներով։
Էգ սիրամարգերը փոքր են, պարզ գունավորված վերնապոչի երկարացած փետուրներ չունեն։ Սիրամարգը քայլում է հպարտ, սիգաճեմ՝ կարծես հայելու առջև կոտրատվելով։
Բնադրում է գետնին, էգը դնում է 5–6 ձու և խնամքով պահպանում դրանք, բնից գրեթե չի հեռանում։ Սիրամարգերը սնվում են հիմնականում բուսական կերով, նաև միջատներով, փափկամարմիններով, մողեսներով։
Սիրամարգի շքեղ փետրազգեստը շատ վաղուց հրապուրել է մարդկանց։ Հնդկաստանում սովորական սիրամարգին պահում են իբրև կիսաընտանի գեղազարդիչ թռչուն։ Եվրոպա (Հունաստան) է բերվել հավանաբար V դարում։ Կենդանաբանական այգում մեր տեսածը սովորական սիրամարգն է։

Կապտաթև սիրամարգի գունավորումն ավելի վառ է։ Էգերը քիչ են տարբերվում արուներից։ Հանդիպում են ՀնդկաչինումՄալակկայում,Սումատրայում։

1936 թ-ին հայտնաբերվել են նաև աֆրիկյան սիրամարգեր, որոնք ապրում են Կոնգո գետի ավազանի անտառներում։
Վայրի սիրամարգերը բնակվում են թփուտներում, անտառների բացատներում, գետափերին։

Դիտումներ: 147 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more