18:54 Ռնգեղջյուր |
Ռնգեղջյուրներ (լատիներեն՝ Rhinocerotidae), կենտսմբակավորների կարգի կաթնասունների ընտանիք։ Հայտնի է ռնգեղջյուրների 3 սեռի 5 տեսակ։ Այժմ պահպանվել են ընդամենը մի քանի հազար հատ՝ միայն Աֆրիկայի և Ասիայի առանձին շրջաններում։ Բնակվում են արևադարձային անտառներում, սավաննաներում, ափամերձ մացառուտներում, ճահիճներում։
Բովանդակություն[թաքցնել]
Նկարագրությունը[խմբագրել]Խոշոր կենդանիներ են։ Մարմնի երկարությունը 2, 5–4 մ է, մնդավի բարձրությունը՝ 1–2 մ, կենդանի զանգվածը՝ մինչև 3 տ և ավելի։ Կենսակերպը[խմբագրել]Ցերեկը ռնգեղջյուրները քնում են մացառուտներում՝ կողքի պառկած ու ոտքերը խաչած, ահեղ խռմփոցով, իսկ գիշերը դուրս են գալիս սնվելու։ Սնվում են խոտաբույսերով, ընձյուղներով, թփերի տերևներով։ Հաճախ շրջում են զույգերով, հազվադեպ՝ փոքր խմբերով։ Ռնգեղջյուրն ահռելի ստամոքս ունի (երկարությունը 1, 5 մ է, լայնությունը՝ 75 սմ), և այն լցնելու համար նա արածում է ողջ գիշերը։ Հղիությունը տևում է 17–18 ամիս, ունենում է 1 ձագ՝ մոտ 25 կգ քաշով։ Ռնգեղջյուրի միսն օգտագործում են սննդի մեջ, մաշկը՝ տարբեր իրեր պատրաստելու համար։ Եղջյուրների բուժիչ հատկությունների համար ռնգեղջյուրներին որսում են։ Անխնա ոչնչացման հետևանքով նրանց քանակը խիստ կրճատվել է, և այժմ նրանք գտնվում են պահպանության ներքո։ Խոշոր կենդանիները չեն համարձակվում հարձակվել այդ հսկայի վրա, սակայն պիծակներն ու մլակները նրան հանգիստ չեն տալիս։ Պահպանված տեսակները[խմբագրել]Սպիտակ ռնգեղջյուր[խմբագրել]Սպիտակ ռնգեղջյուրներն, իրենց հերթին, երկու ենթատեսակի են՝ հարավային (Ceratotherium simum simum) և հյուսիսային (Ceratotherium simum cottoni)։ 2007թ. դրությամբ, վայրի բնության մեջ կար հարավային ենթատեսակի 17 480 հատ, որոնցից 16 266-ը՝ Հարավային Աֆրիկայում, հանդիսանալով ամենամեծաքանակ ենթատեսակը։ Սև ռնգեղջյուր[խմբագրել]Սև ռնգեղջյուր անունն (Diceros bicornis) ընտրվել է այս տեսակը սպիտակից տարբերելու համար։ Հնդկական ռնգեղջյուր[խմբագրել]Հնդկական, կամ մեծ միաեղջյուր ռնգեղջյուրն (Rhinoceros unicornis) ունի 20-ից 100սմ երկարության մի հատ եղջյուր։ Չափահաս արույի քաշը 2 500-ից 3 200 կգ է, ուսերի մասում հասակը՝ 1.75-2.0մ։ Հնդկական ռնգեղջյուրները մի ժամանակ տարածված են եղել Պակիստանից մինչև Բիրմա և հնարավոր է, նույնիսկ՝Չինաստանի որոշ մասերում։ Ներկայումս, սակայն, մարդու ազդեցության պատճառով, պահպանվել են միայնՀնդկաստանի և Նեպալի որոշ շրջաններում։ Ներկայիս աշխարհի հնդկական ռնգեղջյուրների երկու երրորդը կենտրոնացված է Հնդկաստանի Կազիրանգա ազգային զբոսայգում։ Ջավայի ռնգեղջյուր[խմբագրել]Ջավայի ռնգեղջյուրն (Rhinoceros sondaicus) ամենավտանգված խոշոր կաթնասուններից մեկն է։ 2002թ. գնահատականներով, մնացել են ընդամենը 60 հատ՝ Ինդոնեզիայի Ջավա կղզում և Վիետնամում։ Սումատրայի ռնգեղջյուր[խմբագրել]Սումատրայի ռնգեղջյուրն (Dicerorhinus sumatrensis) ամենափոքր տեսակն է։ Պահպանված մնացել է 275 հատ։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |