Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 14 » Փոկեր
17:12
Փոկեր

Փոկերը մաշկոտանիների կարգի ծովային կաթնասուններ են։ Հայտնի է փոկերի 13 ցեղի 34 տեսակ՝ ծովային նապաստակներ, փուփուլավոր, գրենլանդական, սովորական, ճգնավոր փոկեր, ծովափղեր, ծովառյուծներ և այլն։ Փոկերը տարածված են գրեթե բոլոր օվկիանոսներում (բացառությամբ Հնդկականի), առափնյա և բաց ջրամբարներում (առավելապես՝ բևեռային), նաև որոշ ներքին ջրամբարներում, այդ թվում՝ քաղցրահամ (օրինակ՝ Բայկալ, Լադոգա լճերում) և այլն։

Այս ընտանիքի ներկայացուցիչների մարմնի երկարությունը 1,2 մ-ից (օղակավոր փոկ) մինչև 6,5 մ է (ծովափիղ), կենդանի զանգվածը՝ 90 կգ-ից մինչև 3,5 (երբեմն՝ 5) տ։ Գլուխը դեպի առաջ նեղանում է, արտաքին ականջախեցի չունեն։ Առջևի զույգ վերջույթները վերածվել են մագիլներով զինված մաշկաթաթերի։ Հետին վերջույթները մշտապես հետ են ձգված և չեն կարող ծալվել մարմնի տակ, ուստի չեն կարող օգտագործվել ցամաքի կամ սառույցի վրա տեղաշարժվելիս։ Փոկերի մարմինը մազածածկ է։ Նորածին փոկերի մազածածկը երկար է, խիտ, փափուկ, մեծամասնությանը՝ սպիտակ (այստեղից՝ սպիտակ փոկ անվանումը)։ Հասուն փոկերի մազածածկը կարճ է, կոշտ, նոսր (ծովափղերը մազածածկ գրեթե չունեն)։

Փոկերը ժամանակի մեծ մասն անցկացնում են ջրում, սակայն շնչում են մթնոլորտային օդ։ Նրանք չեն սառչում ենթամաշկային ճարպաշերտի շնորհիվ, որը կանխում է ջերմության կորուստը։ Երբ կենդանին սուզվում է, նրա սրտի զարկերի հաճախությունը նվազում է (մինչև 4–15 զարկ), որի հետևանքով օգտագործվող թթվածնի քանակը պակասում է։ Սովորաբար փոկերն ապրում են խմբերով, որոշ տեսակներ միայնակ են (ճգնավոր փոկ)։ Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիններով, փշամորթներով և խեցգետնակերպներով։ Նրանց մեջ կան գիշատիչներ. ծովառյուծի սիրած սնունդը պինգվիններն են և այլ տեսակի փոկեր։ Բազմացման շրջանում փոկերը զույգեր են կազմում։ Էգը ծնում է 1 ձագ, որն արագ աճում է և 3 շաբաթ անց դառնում ինքնուրույն։Փոկեր

Դիտումներ: 179 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more