Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 12 » Նապաստակներ
18:49
Նապաստակներ

Նապաստակներ (լատ.՝ Leporidae), նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք։ ՀՀ հանդիպում է 1 տեսակ ՝ գորշ կամ եվրոպական նապաստակ։ Տարածված է բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր։

Նապաստակների ընտանիքին դասվում են ճագարները և վայրի նապաստակները՝ 60-ական տեսակ։ Հանդիպում են աշխարհի բոլոր մասերում։ Փոքր և թեթև մարմին ունեցող և փափուկ մորթով ծածկված այս կենդանիները իրենց արագ վազքի շնորհիվ կարողանում են փրկվել գիշատիչներից։ Սնվում են բուսական սննդով։

 

Arctic Hare.jpg

Նկարագիր[խմբագրել]

Նապաստակները փոքր կենդանիներ են, որոնք ադապտացվել են արագ վազքին։ Ունեն երկար ետևի ոտքեր (չորս մատ) և առջևի համեմատաբար կարճ ոտքեր (հինգ մատ)։ Թաթերի գետնին հարվող հատվածը կոշտ է, որը և նրանց թույլ է տալիս արագ վազել։ Ունեն ամուր ճանկեր։ Պոչը շատ կարճ և կլոր է։ Նապաստակները ունեն երկար և լայն բացված ականջներ և շատ սուր լսողություն։ Աչքերը մեծ են և գտնվում են գլխի երկու կողմերում, որը նրանց թույլ է տալիս տեսնել ամբողջ շրջապատը։ Ունեն լավ գիշերային տեսողություն։

Չափսերը[խմբագրել]

Նապաստակների չափսերը կարող են տատանվել ըստ տեսակի։ Հյուսիսամերիկյան ճագարները ունեն 25-29 սմ մարմնի երկարություն և կշռում են մոտ 300 գրամ, իսկ եվրապական նապաստակները ունեն 50-76 սմ մարմնի երկարություն և 25 կգ- 5 կգ մարմնի քաշ։

Մորթին ունի տարբեր երանգներ։ Սովորաբար կարճ է և կարող է հաստանալ և երկարել ձմռան ամիսներին կենդանուն ցրտից պաշտպանելու համար։

Սնունդը[խմբագրել]

Նապաստակի բոլոր տեսակները բուսակեր են և հիմնականում սնվում են կանաչ բույսերով, մրգերով և բանջարեղեններով, սերմերով և արմատներով։ Ինչպես կրծողները նապաստակները նույնպես ունեն չորս կտրիչներ և չունեն ժանիքներ։

Բազմացումը[խմբագրել]

Նապաստակները բազմանում են տարիկ մեկից երեք անգամ և սովորաբար ծնվում են 3-7 ձագեր։ Հղիությունը տևում է 30-50 օր։

Ճագարների և նապաստակների տարբերությունները[խմբագրել]

Ի տարբերություն ճագարների, նապաստակները չափսով ավելի մեծ են և քաշով ծանր։ Նապաստակների մորթին ավելի հաստ է և մազերը ավելի երկար են։ Ճագարների ձագերը ծնվում են անմազ, կույր, խուլ և առաջին 10-15 օրերի ընթացքում նոր կենդանին նմանվում է իր իրական տեսքին, իսկ նապաստակների ձագերը ծնվում են լայն բացված աչքերով և արդեն մի քանի րոպեների ընթացքում կարող են արագ վազել։ Նապաստակների ականջները ավելի լայն են և ավելի երկար։ Նրանք ապրում են բնության մեջ և վայրի են, իսկ ճագարները սովորել են մարդու ներկայությանը և գտնվում են նրա հսկողության տակ։

Դիտումներ: 190 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more