Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 12 » Մկներ
18:39
Մկներ

Մկներ (լատ.՝ Muridae), կաթնասունների դասի կրծողների ընտանիք։ Ներառում է շուրջ 1500 կենդանիներ, որոնք դասակարգվում են 7ընտանիքներում`

  • մկնայիններ,
  • համեստերայիններ,
  • նեզոմիդայիններ,
  • ճագարամկնայիններ,
  • կուրամկնայիններ,
  • մկնանման համստերներ
  • փշաքնամոլներ։

Մկաիների ընտանիքին ամենամեծաքանակն է, ներառում է 700 տեսակի կենդանիներ։ Մկնաիների դասում են 5 ենթաընտանիքներում, որոնցից նշանավոր են մկները և ավազամկները։ Մկնայիները տարածված են բոլոր աշխարհամասերում։ Մեծ մասը բնակվում գետնափոր բներում։ Սնվում են սերմերով, երբեմն միջատներով և փոքր կաթնասուներով։ Մկնայիների նշանավոր ներկայացուցիչներ են անտառային և դաշտային մկները։

Հայաստանում հանդիպում է 4 տեսակ, սևմոխրագույն առնետներըտնային մուկը և անտառային մուկը։ Հանդիպում են համարյա ամեն տեղ, արևադարձային և մերձարադարձային անտառներում. տարվել են Հյուսիսային ու Հարավային Ամերիկա, նաև շատ կղզիներ։

 

 

Արտաքին տեսք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 5 սմ-ից 48 սմ (Phloeomys cumingi)։ Պոչը երկար է, հաճախ՝ մերկ։ Ապրում են գետնափոր բներում։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բազմանում են տաք եղանակին (տարին մինչև 6 անգամ), բնակարաններում՝ ամբողջ տարին։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում են միջատներով, բուսական և կենդանական մնացորդներով։

Կենսակերպ[խմբագրել]

Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Մարդու և ընտանի կենդանիների մի շարք վտանգավոր հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։ Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, անտառային և պահեստային տնտեսություններին։ Սպիտակ տեսակներն օգտագործում են որպես լաբորատոր կենդանիներ։

Տեսակներ[խմբագրել]

Տնային մուկ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Տնային մուկ

Տնային մուկը (լատ.՝ Mus musculus) տարածված է ամբողջ աշխարհում, չի բնակվում միայն ԱրկտիկայումԱնտարկտիդայում և բարձրալեռնային շրջաներում։ Ունի 5 ենթատեսակ։ Տնային մուկը կապված է մարդու հետ, տարածվախ է հատկապես մարդկանց բնակավայրերում։ Անապատային շրջաներում ապրում է օազիսների և ջրավազանների հարևանությամբ։

 
Մկներ
Mus musculus
Դիտումներ: 154 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more