Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 19 » Մանուլ
22:14
Մանուլ

Մանուլ[1] (լատ.՝ Felis manul, Otocolobus manul) գիշատիչ կաթնասուն է կատվազգիների ընտանիքից։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գեռմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին,ով XVIII դարումհայտնաբերել էր Մանուլը Կասպից ծովի ափին։ Հոմանիշ լատիներեն անվանումը Otocolobus ծագում է հունական us, otos- ականջ, kolobos տգեղ, այսինքն «տգեղ ականջ»։

 

 

Արտաքին տեսք[խմբագրել]

Մանուլը ունի տնային կատվի չափ, մարմնի երկարությունը 52-65 սմ,պոչինը-23-31 սմ, քաշը 2-5 կգ։ Սովորական կատվից տարբերվում է առավել պնդակազմ և ծանրաքաշ մարմնով, կարճ, հաստ թաթերով և շատ խիտ մազածածկով[2])։ Գլուխը փոքր է ու լայն, հեռու տեղադրված փոքր կլորավուն ականջներով։ Աչքերը դեղին են, ի տարբերություն ընտանի կատուների, վառ լայսի ժամանակ բբերը մնում են կլոր և չեն ստանում ճեղքաձև կառուցվածք։ Այտերի վրա երկարացած մազերի խրձեր են։ Պոչը երկար է ու հատ կլորացած ծայրով։ Մոխրագույն մորթին շատ փափուկ է և խիտ, մազիկները ունեն սպիտակ ծայրեր։ Իրանի հետին մասը և պոչը ծածկում են նեղ, մուգ, զուգահեռ բծեր։ Մռութի կողքերից՛ աչքերի անկյուններց անցնում են ուղղահայաց սև գծեր։ Պոչի ծայրը սև է։ Մարմնի ստորին մասը գորշ է։

Տարածվածությունը և ենթատեսակները[խմբագրել]

Մանուլը տարածված է Կենտրոնական և Միգին Ասիայում,Արրևելյան Անդրկովկասից և արևմտյան Իրանից մինչև ԱնդրբայկալՄոնղոլիա,Հարավ-Արևմտյան Չինաստան։ Տարբերում են երեք ենթատեսակ

  • Otocolobus manul manul- տարածված է գրեթե ողջ արեալում, առավել հաճախ հանդիպում է Մոնղոլիայում և արևմտյան չինաստանում։ Բնորոշվում է տիպիկ գունավորմամբ։
  • Otocolobus manul ferruginea- տարածված է ԻրանումՂազախստանում,ԹուրքմենիայումԱվղանստանումՈւզբեկիստանում,Պակիստանում։ Տարբերվում է մորթու կարմրավուն երանգով և պարզ կարմրավուն գծերով։
  • Otocolobus manul nigripecta- տարածված է Կաշմիռում,Նեապոլում և Թիբեթում։ Բնութագրական է մորթու մոխրագույն գունավորումը, որը ձմռանը ստանում է արծաթամոխրագույն երանգ։

Կենսակերպ և սննդառություն[խմբագրել]

Մանուլների արեալը բնութագրվում է խիստ մայրցամաքային կլիմայով։ Մանուլները բնակվում են տափաստանային և կիսատափաստանային շրջաններում, միջլեռնային կաթլավաններում, անտառային շրջաններում։ Մանուլը վարում է նստակյաց կենսակերպ։ Ակտիվանում է մթնշաղին և վաղ առավոտյան, կեսօրին քնում է թաքստոցում։ Բույնը դնում է ժայռերի ճեղքվածքներում, փոքր քարանձավներում, քարերի տակ, գորշակների, աղվեսների լքված բներում։ Մանուլը դանդաղաշարժ կենդանի է։ Սնվում է մեծամասամբ կրծողներով հազվադեպ որսում է գետնասկյուռներ և ճագարներ և թռչուններ։ Վտանգի դեպքում մանուլը թաքնվում է կամ բարձրանում է քարերի ու ժայռերի վրա։

Բազմացում[խմբագրել]

Մանուլը բազմանում է տարն մեկ անգամ։ Գոնը կատարվում է փետրվարին-մառտին։ Հղիությունտ տևում է 60 օր։ Ձագերը ծնվում են մայսին-ապրիլին։ Ոնենում են 2-6 ձագ։ Նորածին մանուլի երկարությունը մոտ 12 սմ է, քաշը 300 գ։ Նորածինները կույր են և անպաշտպան։ Հասունանում են 10-12-րդ օրը։ Սեռական հասունացման հասնում են 10 ամսականում։ Կյանքի միջին տևողությունը 11-12 տարի։

Տեսակի վիճակն ու պահպանությունը[խմբագրել]

Մանուլը շատ հազվադեպ հանդիպող կենդանի է և նրա թվաքանակը գնալով նվազում է։ Որոշ շրջաններում նա գտնվում է վերացման եզրին։ Տեակի ճշգրիտ թվաքանակը հայտնի չէ կենդանու թաքնված կենսակերպի և մոզաիկ տարածվածության պատճառով։ Նրա թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառը մորթու համար որսագողությունն է։ Անթրոպոգեն գործոնից բացի թվաքանակի վրա ազդում է սննդային բազայի նվազումը, գայլերի ևբվերի հարձակումները։ Մանուլը գրանցված է IUCN -ի կարմիր ցուցակում։ Մանուլի վրա որսը արգելված է։

Դիտումներ: 212 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more