Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 12 » Մանդարինկա (ձուկ)
19:24
Մանդարինկա (ձուկ)

Մանդարինկա (լատ.՝ Synchiropus splendidus), փոքրամարմին, վառ գունավորմամբ ձուկ՝ dragonet ընտանիքից։ Մանդարինկաներն աշխարհի ամենագունագեղ ձկներն են[2][3]։ Վաճառքի կետերում կենդանին հայտնի է նաև այլ անուններով՝ «Կանաչ մանդարինկա», «Գծավոր մանդարինկա»։

 

 

Էկոլոգիա[խմբագրել]

Այս 16 սմ երկարություն ունեցող կենդանին բնակվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ջրերում՝ Ճապոնիայի Րյուկյու կղզու ևԱվստրալիայի հարավային շրջաններում։ Մանդարինկաներն, իջնելով ջրի խորքերը, սկսում են որսալ մանր խեցեմորթներ և այլ անողնաշարավոր կենդանիներ, որոնք հանդիսանում են մանդարինկաների հիմնական սնունդը։

Անվանում[խմբագրել]

Կենդանին իր անվանումն ստացել է իր վառ գունավորման համար, որը հիշեցնում է Չինական կայսրության Տանժերների (Մանդարին) հագուստը։ Կարևոր պաշտոնյաների գունագեղ թիկնոցներն այնպես էին ազդել եվրոպացի հետազոտողների վրա, որ բազմաթիվ գույնզգույն կենդանիներ սկսեցին համեմատվել Արևելքի հետ։

Մարմնի կառուցվածք[խմբագրել]

Մանդարինկաներն ունեն մի փոքր ձգված մարմին՝ թեթևակի տափակ գլխով։ Մարմինը հարթ է՝ առանց թեփուկների։ Աչքերը բավականին մեծ են։ Շուրթերը մեծ են նմանատիպ փոքր բերանի համեմատ, բայց դա կենդանուն հաղորդում է բնական տեսք։ Մեջքին առկա են 2 լողակներ։ Հետին՝ պոչային լողակը մեծ է, երբեմն գերազանցում է մեջքի երկրորդային հատվածը։

Այս կենդանիները պահվում են նաև աքվարիումներում։ Կենդանուն անհրաժեշտ է հատուկ խնամք. պետք է պահել ծովի թարմ ջրում, բնական քարերով պատված աքվարիումում։ Նրանց կերակրումը բարդ է այն առումով, որ չեն ուտում տարբեր սնունդ, այլ անհրաժեշտ է կերակրել կենդանի խոտակերներով և խեցգետնակերպերով (լատ.՝ Amphipoda)։ Հակառակ դեպքում նրանք կմահանան քաղցից։ Երբեմն հանդիպում են բացառություններ։ Կենդանուն կարելի պահել միայնակ, զույգով կամ համատեղելով մեկ արուն մի քանի էգերի հետ[4][5]։

Մանդարինկային չպետք է շփոթել Չինաստանի մեկ այլ՝ համանուն ձկան (Siniperca chuatsi) հետ, որն օգտագործվում է որպես սննունդ։

Պատկերասրահ[խմբագրել]

Դիտումներ: 194 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more