19:26 Մանդարինկա (բադ) |
ՆկարագրությունՄանդարինկաները փոքր զանգվածով՝ մոտավորապես 0,4-0,7 կգ, ջրլող թռչուններ են։ Հասուն մանդարինկայի թևերի երկարությունը 210-245 մմ է։ Արուն գլխին ունի գունավոր մազափունջ, որով տարբերվում է էգից։ Գոյություն ունեն կենդանու այլ անվանումներ, որոնցից են՝Մանդարինկա բադիկ, Չինական բադ[2](ռուսերեն)։ Հասուն արուն ունի վառ գունավորում։ Կտուցը կարմրավուն է, աչքերի հատվածը մինչև վզի ավարտը՝ սպիտակ, ճակատային հատվածը՝ փայլուն կապտավուն։ Կուրծքը մանուշակագույն է։ Կրծքի և փորիկի միջև ընկած մասն սպիտակ է։ Էգերն ակնհայտորեն տարբերվում են արուներից իրենց արտաքին տեսքով։ Աչքերը եզրագծված են սպիտակով։ ՓոփոխություններԿան մանդարինկայի բազմաթիվ ձևափոխված տեսակներ, որոնգ ստացվել են անազատության մեջ։ Առավել հայտնին Սպիտակ մանդարինկան է։ Չնայած դրան, այս մուտացիայի ծագումն անհայտ է. ենթադրվում է, որ նմանատիպ թռչունների մշտական զուգավորումն ու ընտրողական բազմացումը հանգեցնում է նրա, որ ակտիվանում են պասիվ՝ ռեցեսիվ գեները, որն էլ հանգեցնում է նոր տեսակի ստեղծմանը, այդ թվում նաև ալբինիզմի՝ սպիտակամորթության առաջացմանը կենդանիների մոտ[3](անգլերեն)։ Բնակության վայր և տարածումՈրոշ ժամանակ առաջ առավել շատ տարածված են եղել Արևելյան Ասիայում, բայց լայնամասշտաբ արտահանման ծավալներն ու անտառային տարածքների ոչնչացումը նվազեցրել են կենդանական պոպուլացիաները Ռուսաստանի արևելքում և Չինաստանում՝ յուրաքանչյուր երկրում կազմելով 1000 զույգից պակաս խմբաքանակ։ Ասիայում բնակվող մանդարինկաները ձմռան ամիսներին գաղթում են Հարվային Ճապոնիա և Չինաստանի արևմուտք[4]։ Ռուսաստանում մանդարինկաները բնավորվում են Ամուրի և Սախալինի երկրամասերում, Խաբարովսկում։1990-ական թվականներին 25 000 զույգ մանդարինկաներից 15 000-ը (60%) բնակվել են Ռուսաստանում, որոնցից 10-13 հազարը (գրեթե 80%)՝ ծովափնա շրջաններում։ Բացի այդ, 4500-5000-ը բնակվել են Ճապոնիայում, մոտավորապես 550 զույգը՝ ԱՄՆ-ում[5]։ Պատկերասրահ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |