Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 12 » Կոալա
18:50
Կոալա

Կոալա (լատ.՝ Phascolarctos cinereus, պարկավոր արջ), մագլցող պարկավորների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը 60-82 սմ է, կշիռը՝ 5-16 կգ։ Սնվում է էվկալիպտի տերևներով։ Մորթին մոխրագույն է, խիտ, փափուկ և արժեքավոր։ Ավստրալիայիամենահայտնի կենդանիներից մեկն է։ Չնայած նրան, որ տեսքով նմանվում է արջին՝ պատկանում է այն դասին, որի մեջ մտնում է օրինակկենգուրուն։

 

 

Անունը[խմբագրել]

Կոալա անունը գալիս է gula բառից, որը օգտագործվում է դարուկ լեզվի մեջ (համարյա անհետացած լեզու, որը պատկանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին)։ Թեև ու ձայնավորն սկզբում անգլերեն գրվում էր ինչպես «oo» (ինչպես օրինակ՝ coola և koolah բառերում), հետո դարձավ «օա», հնարավոր՝ է սխալի պատճառով։ Ցեղի Phascolarctos անունն առաջացել է հունարեն phascolos(պայուսակ) և arktos (արջ) բառերից։
Թեև խոսքը արջի մասին չէ, անգլերեն խոսող բնակիչները 18-րդ դարի վերջում անվանեցին կոալա արջ՝ արջի հետ նմանության պատճառով։ Մյուս անուններն են օրինակ՝ «ծառերի արջ» կամ «բնիկ արջ»։ Կոալա անունը գալիս է gula բառից, որը օգտագործվում է դարուկ լեզվի մեջ (համարյա անհետացած լեզու, որը պատկանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին)։ Թեև ու ձայնավորն սկզբում անգլերեն գրվում էր ինչպես «oo» (ինչպես օրինակ՝ coola և koolah բառերում), հետո դարձավ «օա», հնարավոր՝ է սխալի պատճառով։ Ցեղի Phascolarctos անունն առաջացել է հունարենphascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից։
Թեև խոսքը արջի մասին չէ, անգլերեն խոսող բնակիչները 18-րդ դարի վերջում անվանեցին կոալա արջ՝ արջի հետ նմանության պատճառով։ Մյուս անուններն են օրինակ՝ «ծառերի արջ» կամ «բնիկ արջ»։

Նկարագրությունը[խմբագրել]

  • Քաշը՝ 5-12 կգ
  • Մարմնի երկարությունը՝ 70-90 սմ
  • Պոչի երկարությունը՝ 6 սմ

Կոալաները երկար ականջներով և ոտքերով ամրակազմ կենդանիներ են։ Նրանց առջևի երկու մատները ավելի զարգացած են։ Այդ մատները իրենց երկար և սուր ճանկերի հետ օգնում են նրանց հեշտ բարձրանալ և շարժվել ծառերի վրա։ Կոալայի մորթին շատ խիտ է և փափուկ, մոխրագույնից շականակագույն երանգներով։ Որովայնը և ականջներին աճող երկար մազերը սպիտակ են։

 
Կոալան էվկալիպտի ծառի վրա:

Ապրում են արևելյան և հարավային Ավստրալիայի ափամերձ տարածքների նվենիների բաց անտառներում, որոնց տերևները նրանց սննդի հիմնական մասն են։ Նաև տարածված են երկրի ներքին շրջաններում։ Հատկապես այն մասերում, որտեղ ավելի խոնավ է։
Իր չափերով կոալայի ուղեղը պարկավորների մեջ ամենափոքրերից մեկն է, նրա քաշը կազմում է մարմնի քաշի 0.2%-ից ոչ ավելին[1], գանգի խոռոչի մոտ 40%-ը լցված է ողնուղեղային հեղուկով, իսկ գլխուղեղի երկու կիսագնդերը գիտնական Թիմ Ֆլաներիի (անգլերեն՝ Tim Flannery) բնութագրելով, նման են ընկույզի կնճռոտ միջուկի երկու կեսերի, որոնք գտնվում են ուղեղի ցողունի գագաթին և կպած չեն ոչ իրար և ոչ գանգի ոսկորներին։[2]. Ուղեղի այդքան փոքրությունը և այն, որ կոալան չափազանց սակավաշարժ է և օրվա 20 ժամն անց է կացնում քնած վիճակում, բացատրվում է նրանց սննդի միօրինակությամբ։ Կոալաները սնվում են առավելապես գիշերները։ Միջին չափի կոալան օրական ուտում է 500-1100 գրամ տերև։ Նրանք կարող են ապրել մինչև 12-13 տարի։

Կենսակերպը և բազմացումը[խմբագրել]

 
Կոալայի ձագը

Էգ կոալան վարում է միայնակ կյանք և ապրում է որոշակի տարածքում, այնտեղից հազվադեպ է հեռանում։ Արուները որոշակի տեղում չեն ապրում, հանդիպելիս հարձակվում են իրար վրա։ Միայն բազմացման շրջանում հավաքվում են մեկ հատ չափահաս արուից և մի քանի էգից կազմված խմբերով։
Զուգավորվում են ծառերի վրա։ 30-35 օրվա հղիությունից հետո ծնվում է միայն մեկ ձագ, որը ծնված ժամանակ ունենում է ընդամենը 15-18մմ երկարություն և մոտ 5.5 գր քաշ։ Ձագը մոր պարկի մեջ մնում է վեց ամիսների ընթացքում, իսկ հետո ևս վեց ամիս մոր մազերից բռնելով ճանապարհորդում է նրա շալակին։

Կոալաները բազմանում են տարվա մեջ 1-2 անգամ։ Էգերի սեռական հասունությունը լինում է 2-3, արուներինը՝ 3-4 տարեկանում։

Ապրում է սովորաբար 12-13 (մինչև 20) տարի։ Անխնա որսի հետևանքով քանակը խիստ կրճատվել է։ Ներկայումս որսն արգելված է և պարկավոր արջի թիվն սկսել է աճել։

Պատկերասրահ[խմբագրել]

Դիտումներ: 258 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more