18:34 Կազուարներ | ||||||||||||||||||
Արտաքին տեսք[խմբագրել]Իսկական կազուարները խոշոր են, չթռչող։ Կտուցը սև է, կողքերից սեղմված, գլխին ունեն «սաղավարտ»։ Փետուրները սև են, մազանման։ Ծայրափետուրները ետ են զարգացել և վերածվել մերկ փշերի։ Մարմնի կշիռը հասնում է մինչև 80 կգ, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Ոտքերն ուժեղ են, եռամատ (միջին մատը՝ երկար, սուր եղունգով)։ Տարածվածություն[խմբագրել]Տարածված են Նոր Գվինեայում, Արու, Սերամ, Նոր Բրիտանիա կղզիներում և Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափերին։ Հիմնականում սնվում են ծառերից թափված պտուղներով, հատապտուղներով, սերմերով, երբեմն՝ մանր կենդանիներով։ Բնադրում են գետնին, փոսերի մ
եջ, դնում 3-5 կանաչավուն ձու։ Թխսում է արուն։ | ||||||||||||||||||
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |