Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 12 » Կատուներ
17:28
Կատուներ
Կատուներն ունեն բարեկազմ մկանուտ մարմին, ուժեղ զարգացած կարճ ոտքեր (առջևինները՝ հնգամատ, հետևինները՝ քառամատ): Ճանկերը ներքաշված մագիլներով են, խոշոր, կեռված: Գլուխը կլորավուն է, պոչը` երկար: Կա նաև կարճապոչ կատուների ցեղ: Մազածածկը կարճ է, իսկ բարձրլեռնային, հյուսիսային տեսակներինը՝ խավոտ: Տեսողությունը և լսողությունը լավ են զարգացած, հոտառությունը համեմատաբար թույլ է:
Կատուներն ընտելացվել են շուրջ 5000 տարի առաջ: Ընտանի կատվի նախահայրը լիբիական կատուն է: Հայտնի է ժամանակակից կատուների մոտ 80 ցեղ. երկարամազ պարսկական կատու՝ մեծ կլորավուն գլխով, վեր ցցված քթով, թագավորական կատու՝ երկար նուրբ կազմվածքով և ալիքաձև, ասես ծալքավոր մորթով, Ման կղզու անպոչ կատու, սիբիրական կատու՝ խոշոր ու փափկամազ, անգորական կատու՝ նուրբ ու փարթամ մազածածկով, սիամական կատու՝ հարդավարդագույն երանգով, մուգ բծերով ու երկնագույն աչքերով: Բոլոր ընտանի կատուներն իրենց վայրի ցեղակիցների (եղեգնակատու, լուսան, հովազ, վագր և այլն) նման որսի են դուրս գալիս մթնշաղին և գիշերով: Սնվում են մանր կաթնասուններով, թռչուններով, սողուններով, ձկներով, միջատներով: Չնայած կատուն երկար տարիներ ապրել է մարդու կողքին, բայց իր վայրի սովորությունները չի կորցրել. նա գաղտագողի մոտենում է զոհին, ճանկերը հավաքելով բարձիկների մեջ՝ անսպասելի հարձակվում է և ճանկերը խրում նրա մարմնի մեջ: 
Ընտանի կատուները մաքրասեր են. նրանց բնական պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է բնակարանում մշտական տեղ հատկացնել` դնել չոր ավազով կամ թեփով լցված արկղ, որի պարունակությունը հաճախակի պետք է փոխել: Այդ «բնում» էլ կատուն ծնում է 1–7 ձագ, որոնք ծնվում են փակ աչքերով (բացվում են 7–10 օրականում) և սնվում են մոր կաթով: Ընտանի կատուները հիմնականում տալիս են 2, երբեմն՝ 4 սերունդ: Ընտանի կատուները հիվանդանում են վարակիչ հիվանդություններով, որոնցից մարդու համար վտանգավոր են կատաղությունը, քոսը, խուզող որքինը, գոնջը և այլն: Ուստի կատուներին խնամելիս և նրանց հետ խաղալիս հարկավոր է խստորեն հետևել սանիտարահիգիենային կանոններին: Կատվի հետ նույն անկողնում քնել չի կարելի: Խնամքի բացակայության պայմաններում ընտանի կատուները վայրենանում են: 
 
Վանա կատու
Կատուների հազվագյուտ և եզակի ցեղ են Վանա կատուները, որոնք տարածված են Վանա լճի շրջակայքում (որտեղից և առաջացել է անվանումը):
Դրանք սպիտակ, մետաքսանման փափկամազ կենդանիներ են: Ունեն ձիգ մարմին, զարգացած գլխուղեղ, վագրային քայլվածք, պոչը նման է աղվեսի պոչին, աչքերը՝ տարբեր գույների են: Խելացի են ու ճարպիկ, մաքրասեր, տիրոջը կապված ու նվիրված: Աչքերի գույնով բաժանվում են 3 խմբի. ծովի ալիքի նման վառ երկնագույն աչքերով, սաթագույն (դեղին ու նրա նրբերանգներով) և տարբեր գույների (աջը՝ երկնագույն, ձախը՝ բաց սաթագույն, դեղին ու դեղնականաչ, երբեմն՝ դարչնագույն) աչքերով: Հատկապես արժեքավոր են տարագույն աչքերով կատուները: 
Նորածին կատվիկների աչքերը լինում են գորշագույն: Նրանց գույնը փոխվում է 25-րդ օրից սկսած և 40 օրականում ստանում է վերջնական գույնը: Սովորաբար այդ ցեղի կատուների ականջների միջև կարելի է նկատել 1 կամ 2 կետ: 2 կետի առկայությունը բնորոշ է տարագույն աչքեր ունեցողներին: Արուների կենդանի զանգվածը 3,6 կգ է, էգերինը՝ 2,9 կգ: Զուգավորվում են փետրվար-մարտին: Նոր ապրելավայրին հարմարվում են 20–30 օրվա ընթացքում:
Լավ որսորդներ են. որսում են մկներ, մողեսներ, թռչուններ, ճանճեր, միջատներ: Ուտում են նաև սեխ, ձմերուկ և այլ մրգեր: Կատուներից միակն են աշխարհում, որ սիրում են ջրում լողալ ու խաղալ: Նրանք առջևի թաթով ստուգում են նաև կերակրի ջերմաստիճանը:
Վանա կատուների պոպուլացիաները ներկայումս խիստ կրճատվել են, նրանք խառնվում են նաև այլ ցեղերի հետ:
ՀՀ-ում Վանա կատվի հանդեպ հետաքրքրությունը վերածնվել է 1993 թ-ից սկսած: 2007-ին Հայաստանի բնության թանգարանում ցուցադրվել են 11 Վանա կատուներ: 
 
Անատոլիական կատու
Կատուների այս տեսակը նույնպես Վանա լճի շրջակայքի բնիկ ցեղերից է: Կարճամազ է: Ազատ ապրող պոպուլացիաները տարածված են Իրանից մինչև Կովկաս և Իրաք: Նման են Վանա կատուներին, ինչը պայմանավորված է նրանց արյունակցական կապերով, սակայն տարբերվում են իրենց վարքագծով, բնավորությամբ և ունակություններով:
Այդ կատուները Վանա կատուներից փոքր են, սակայն ականջները մեծ են: Պոչի ծայրը կլոր է, մկանուտ: Արտակարգ թռչկոտուն են (թռչում են 1,5-2 մ բարձր): Մորթին նման է Վանա կատվի մորթուն, բայց կարճ է ու հաստ: Անատոլիական կատուներն ունեն արտահայտված երաժշտական տվյալներ: Հազվադեպ են մլավում (սովորաբար` կտղուցի շրջանում): Պարզորոշ արտաբերում են առանձին ձայնավորներ՝ «ա-ա՛» կամ «ի-ի՛», կամ բառեր` «մա-մա՛»՝ դիմելով տիրոջը: Որևէ բան անելուց առաջ տիրոջից կարծես թույլտվություն են խնդրում. օրինակ՝ երբ երգում են «ի-ի՛» և դնչով ցույց է տալիս օդանցքը, նշանակում է «կարելի՞ է բարձրանալ այնտեղ»: Սիրում են նուրբ մեղեդային երաժշտություն, սովորաբար պոչով ռիթմիկ հարվածում են գետնին կամ պտտվում են, ասես վալս են պարում: Դիմախաղի մկանները լավ են զարգացած, դիմագծերը մարդու
 
Սովորական, սիամական և սիրիական ընտանի կատուներ
նման արտահայտիչ են: 
Դիտումներ: 268 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more