18:30 Ջրահովվիկներ | ||||||||||||||||
Ջրահովվիկներ (լատ.՝ Rallidae), կռունկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 138, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ գաճաճ ճահճահովվիկ, եղեգնահավ, եվրոպական ճահճահովվիկ, մեծ ճահճահովվիկ, մարգահավ, ջրահովվիկ, սև փարփար, սուլթանական հավ։ Արտաքին տեսք[խմբագրել]Մարմինը (երկարությունը՝ 13-63 սմ) կողքերից սեղմված է։ Ոտքերը միջին երկարության են, մատները՝ երկար։ ճահճային, հազվադեպ՝ ջրային թռչուններ են՝ խիտ մացառուտներում ապրելուն հարմարված։ Որոշ տեսակներ լողում և սուզվում են, որոշները՝ արագ վազում։ Վատ են թռչում։ Մեծ մասն ակտիվ է մթնշաղին և գիշերը։ Դնում են 2-16 ձու։ Պատկերասրահ[խմբագրել]
| ||||||||||||||||
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |