18:48 Գորիլլա |
Գորիլլա (անգլ.՝ gorilla), պրիմատների կարգի, մարդանման կապիկների ընտանիքի ամենախոշոր կապիկ։ Հասուն արուի հասակը մինչև 175 սանտիմետր է, ձեռքերի բացվածքը՝ 260 սանտիմետր, քաշը՝ 135-180 կիլոգրամ։ Էգերն ավելի փոքր են (75-110 կիլոգրամ)։ Մազերը սև են, կողքերում՝ շագանակագույն։ Գլուխը մեծ Է, վերհոնքային մասը ցցված, իրանը՝ մեծածավալ, վերին վերջավորություններն ավելի երկար են, քան ստորինը։ Ուղեղի տուփի ծավալը 500-600 խորանարդ սանտիմետր Է, ուղեղը կազմությամբ մոտ է մարդու ուղեղին։ Տարածված էՀասարակածային Աֆրիկայում։ Հայտնի է 3 ենթատեսակ։ Գորիլաներն ապրում են արևադարձային կամ լեռնային անտառներում, խմբերով (5-30 անհատ)։ Գորիլան քայլում է չորս վերջավորություններով։ Սնվում է պտուղներով, հատապտուղներով, ընկույզով։ Հղիությունը 250-290 օր Է։ Կյանքի տևողություևը 25-30 տարի Է։ Ոչնչացման վտանգի հետևանքով ներկայումս Գորիլաի որսն արգելված է։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |