17:37 Գետաձիեր | ||||||||||||||||||||||||
Արտաքին հատկանիշներ[խմբագրել]Մարմինը երկարավուն է, մաշկը հաստ, գրեթե մերկ, գորշ։ Ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով, որը կապված է նրանց կիսաջրային ապրելակերպի հետ։ Խոզերի նման ունեն չորս սմբակ, սակայն գետաձիերի մոտ բոլորն էլ օգտագործվում են քայլելու ժամանակ։ Մարմնի չափսերը սովորական և թզուկ գետաձիերի. երկարություն՝ 1,5 մ-4,5 մ բարձրություն՝ 1մ-1,5 մ քաշ՝ 160 կգ-4,5 տ։ Տարածվածությունը[խմբագրել]Ապրում են արևադարձային անտառներում՝ ջրին մոտ, հոտերով։ Ներկայումս հանդիպում են միայն հասարակածային Աֆրիկայում։ Պեղումները ցույց են տալիս, որ գետաձիերն ի հայտ են եկել միոցենում։ Մինչև պլեյստոցեն նրանք տարածված էին նաև Եվրոպայում ևԱսիայում։ Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գետաձիերը կետերի մոտ ազգականներն են, այսինքն եղել են կետերի ցամաքային նախահայրերը։ Սննդառությունը[խմբագրել]Սնվում են ջրային բույսերով, բույսերի արմատներով և արմատապտուղներով։[1] Գետաձիերի բնաջնջված տեսակներ[խմբագրել]
| ||||||||||||||||||||||||
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |