18:59 Ձիազգիներ |
Դասակարգում[խմբագրել]Ընդգրկում է 3 ենթաընտանիք, մոտ 20 սեռ, այդ թվում մի շարք անհետացած (հիրակոտերիում, անխիտերիում, մեզոհիպուս, միոհիպուս,մերիկհիպուս, հիպարիոն, պլիոհիպուս) և այժմ գոյություն ունեցող միակ՝ ձիերի սեռը։ Ձիազգիների ընտանիքին են դասվում արտաքին տեսքով ու կառուցվածքով բազմազան կենդանիներ։ Կառուցվածք[խմբագրել]Ձիազգիները (բացառությամբ ամենահնագույն ներկայացուցիչների) ունեն թեթև, բարեկազմ կառուցվածք, երկար ոտքեր, խիստ զարգացած է եղջրապատ սմբակով 3-րդ մատը, իսկ 2-րդ և 4-րդ մաաները ռուդիմենտ են կամ անհետացած (իսկական ձիեր)։ Ատամնային համակարգը լավ զարգացած է, որի հետևանքով գանգի դիմային մասը (դունչը) երկարացած է։ Սեղանատամները մեծ են, բարդ ծալքավոր մակերեսով։ Բնակության պայմաններ[խմբագրել]Ապրել են բաց տարածությունևերում՝ տափաստաններում, կիսաանապատներում, հարմարվել արագ վազքին և կոշտ կերով սնվելուև։ Լավ զարգացած են լսողության և հոտառության օրգանները։ Ձիազգիների զարգացման պատմությունը մանրամասն ուսումնասիրել է Վ. Կովաչեսկին, և դա կենդանիների մեծ խմբերի էվոլյուցիայի կոնկրետ ուղիները բացահայտող օրինակ է։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |