17:04 Ցուլեր | |
Ցուլեր, երկսմբակավորների կարգի սնամեջ եղջերավորների ընտանիքի ամենախոշոր որոճող կենդանիներ։ Մոտ են գոմեշներին։ Բնութագրվում են խոշոր մարմնով, կարճ վզով և կարճ, ուժեղ ոտքերով։ Վերին շրթունքի առջևի մասը մազազուրկ է և նրա վրա է գտնվում մերկ, խոնավ «քթահայելին»։ Պոչը երկար է, սովորաբար վերջանում է մազափնջով։ Շատ տեսակների վզի և կրծքի ստորին մասի մաշկը կախված ծալք է առաջացնում։ Եղջյուրները, ի հակադրություն գոմեշների, կլորավուն են, հարթ և հատուկ են արուներին ու էգերին (բացի որոշ ընտանի տեսակներից)։ Ցուլերի վայրի տեսակները հանդիպում ենԵվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Ընտանի ցեղերը տարածված են ամենուրեք։ Նրանք հոտերով ապրում են արևադարձային անտառներում, անտառատափաստաններում, տափաստաններում և լեռնային շրջաններում (մինչև 5 հազար մ բարձրության վրա) ։ Սնվում են բուսական տարբեր կերերով։ Էգերը ծնում են մեկ հորթ։ Ցուլերի տեսակներ[խմբագրել]Տարբերում են ցուլերի 4 սեռ.
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |