Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Բզզաններ
15:47
Բզզաններ

Բզզաններ (լատ.՝ Syrphidae), կարճաբեղիկ երկթևանի միջատների ընտանիք։ Հայաստանում հայտնի է 120 տեսակ՝ տարածված ամենուրեք։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Միջին մեծության կամ խոշոր ճանճեր են, արտաքին տեսքով՝ նման կրետներին, մեղուներին։ Մարմնի երկարությունը 5-15 (հազվադեպ՝ 25) մմ է։ Մարմինը վառ գունավորված է կամ սև, որոշ տեսակներինը թավշոտ է՝ պատված խիտ մազիկներով։ Դեմքի վրա կան լավ զարգացած ելուններ։ Բեղիկները 3-հատվածանի են, վերջին հատվածը կրում է մազանման հավելված։ Փորը վերևից հաճախ բծերով է։ Հասուն բզզանները հիմնականում ապրում են ծաղիկների վրա, սնվում ծաղկափոշով ու նեկտարով։ Թրթուրների մարմնի ձևն ու կենսակերպը խիստ բազմազան են։ Որոշ տեսակների թրթուրները սնվում են լվիճներով, որոշներն ապրում են բույսերի ցողուններում, սոխուկներում, կան նաև տիղմի և ջրի մեջ ապրողներ։

Տնտեսական նշանակություն[խմբագրել]

Հայաստանում կարևոր նշանակություն ունի սոխի բզզանը (Eumerus strigatus), որի վնասակարությունը հայտնաբերված է Արարատյան դաշտում, լուրջ վնաս է հասցնում սոխի, սխտորի, գազարի, ճակնդեղի և կարտոֆիլի պալարներին։ Թրթուրները (մինչև 100) հայտնվում են վնասված սոխուկներում։ Ճանճերի առաջին սերնդի թռիչքը սկսվում է հունիսի սկզբին և շարունակվում է 1 ամիս։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Էգերը ձվադրում են փոքր կույտերով՝ սոխուկների և դրանց մոտիկ հողի վրա։ Հարսնյակավորվում են հողում։ 2-րդ սերնդի թռիչքը՝ հուլիսի վերջից սեպտեմբեր։ Տարեկան տալիս են 3 սերունդ։ Հասունի մարմնի երկարությունը 58 մմ է։ Դեմքը բեղիկների տակ խորացած չէ։ Փորիկը թույլ արտահայտված մոխրագույն բծերով է։ Թրթուրի գլխի հատվածում կան լավ արտահայտված ծնոտներ։

Դիտումներ: 207 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more