Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Բզեզներ
15:46
Բզեզներ

Բզեզները (լատ.՝ Coleoptera) կամ կարծրաթևները կազմում են միջատների ամենամեծ կարգը (խումբը)։ Հայտնի է 400.000 տեսակ, որոնցից մոտ 5000-ը հանդիպում են նաև Հայաստանի Հանրապետությունում։

 

 

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Վերնաթևերը կարծր են, սովորաբար՝ ուռուցիկ, ծառայում են մարմինը պաշտպանելու համար։ Ներքևի թևերը բարակ են, ջղավորված, ապահովում են թռիչքը։ Բերանի օրգանները ծամող են, հազվադեպ՝ ծծող։ Ունեն մի քանի հատվածներից բաղկացած շոշափուկներ։ Աչքերը բարդ են, շատ մեծ, հազվադեպ՝ կույր։ Բեղիկները 11-հատվածանի են, թաթերը՝ 3-5։ Բաժանասեռ են՝ լրիվ կերպարանափոխությամբ, ձվածին, հազվադեպ՝ կենդանածին։

Հաճախ կարծում են, թե բզեզները միայն սև են։ Իրոք, սև բզեզներ շատ կան, բայց կան նաև կարմիր, կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և, նույնիսկ, արծաթագույն ու ոսկեգույն բզեզներ։ Կան մեծ՝ մինչև 15 սմ երկարությամբբզեզներ, կան և շատ փոքրիկները, որոնց կարելի է զննել միայն խոշորացույցով։ Բզեզների կարելի է հանդիպել ամենուր՝ օդումջրումհողումքարայրերում։ Բզեզները միմյանցից տարբերվում են ոչ միայն չափերով ու գույնով, այլև ապրելակերպով ու վարքով։ Մեծամասնությունը գիշատիչ է, մի մասը սնվում է բույսերով, որոշները՝ սնկերով։

Բզեզների ընդհանուր հատկանիշներից է թևերի համանման կառուցվածքը։ Վերնաթևերը կարծր են (այստեղից՝ կարծրաթևներ անվանումը), ծածկում են բզեզի ներքին թևերը և փափուկ փորիկը։ Թռիչքի ժամանակ վերնաթևերը բարձրանում են՝ տեղ տալով ներքին թևերին։ Ներքևի թևերը նուրբ են, ջղավորվածթափանցիկ։ Դրանք թռչելու համար են։ Երբեմն հանդիպում են ներքին չզարգացած թևերով բզեզներ, որոնք չեն կարողանում թռչել։ Սովորաբար լավ են նկատվում բզեզների վերնաթևերը։ Բզեզներն ունեն մի քանի հատվածից բաղկացած շոշափուկներ։ Աչքերը շատ մեծ են, հազվադեպ՝ կույր։

 
Բզեզների բազմացումը

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բզեզները բազմանում են ձվադրությամբ, հազվադեպ կենդանածին են։ Տարեկան տալիս են 1 կամ մի քանի սերունդ։ Շատ տեսակներ խնամում են նորածին սերնդին։

Կուսածնությունը բնորոշ է 4 ընտանիքների։ Բ-ի մեջ մակաբուծականությունը հազվադեպ է։ Մեծամասնությանը հատուկ է արտաքին մարսողությունը. կերը մարսվում է դրսում՝ թքի հետ արտազատված ֆերմենտների օգնությամբ, ապա ներծծվում։ Շատ տեսակների բնորոշ է խնամքը սերնդի նկատմամբ։ Լուսատտիկ բզեզի էգերի սեռական ազդանշանումը հաղորդվում է յուրօրինակ լուսատու օրգաններով, որոնցով կարող են օժտված լինել նաև արուները կամ թրթուրները։ Տարածված են ամենուրեք՝ օդում, ջրում, հողում, քարայրերում։ Տարեկան տալիս են 1 կամ մի քանի սերունդ։ Ձմեռում են հասուն անհատները, երբեմն՝ թրթուրները կամ ձվերը։

Սննդառություն[խմբագրել]

Մեծամասնությունը գիշատիչ է, մյուսները՝ բուսակեր, սնկակեր և այլն։ Կան տեսակներ, որոնք լուրջ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը (Հայաստանում առավել տարածված է կարտոֆիլի վնասատու կոլորադյան բզեզը), անտառային և պահեստային տնտեսություններին, որոշ բզեզներ ճիճվային հիվանդությունների միջնորդ տերեր են, սնկիկայիև, բակտերային, վիրուսային հիվանդությունների փոխանցողներ։ Շատ տեսակներ օգտակար են, ոչնչացնում են վնասակար անողնաշարավորներին։

Նշանակություն[խմբագրել]

Բզեզների մեծ մասը վնասատու է. փչացնում են բնափայտըմթերքները, անտառային, պտղատու, բանջարանոցային, հացազգի բույսերը (Հայաստանի Հանրապետությունում առավել տարածված է կարտոֆիլի կոլորադյան բզեզը)։ Միաժամանակ նրանք ճիճվային, սնկայինմանրէայինվիրուսային հիվանդությունների փոխանցողներ են։ Սակայն կան բզեզների օգտակար տեսակներ, որոնք ոչնչացնում են վնասատու միջատներինտզերին,կողինջներին (խխունջներ)։

Դիտումներ: 327 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more