15:43 Բզակտուց |
Բզակտուց (լատ.՝ Recurvirostra avosetta), բզակտուցավորների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։ Արտաքին կառուցվածք[խմբագրել]Մարմնի երկարությունը 42-45 սմ է, թևերի բացվածքը՝ 77-80 սմ։ Հասուն բզակտուցը վերևից հիմնականում սպիտակ է՝ մուգ սև նախշերով, ներքևից՝ սպիտակ։ Գլխի վերին մասը, վիզը և թևերի ծայրերը սև են։ Երիտասարդ բզակտուցինը՝ սևի փոխարեն մուգ դարչնագույն են, ուսափետուրները՝ խայտավոր։ Կտուցը երկար է՝ վերև կեռված, ոտքերը՝ կապույտ։ Քայլելու ընթացքում կերը հավաքում է կտուցով, հաճախ լողում է՝ գլուխը կիսասուզելով ջրի մեջ։ Բնակվում է գետերի, լճերի ափերին, ծանծաղուտներում։ Սննդառություն[խմբագրել]Սնվում է անողնաշարավորներով։ Բնադրում է փոքր գաղութներով և զույգերով, որոնք ձևավորվում են ապրիլին։ Բույնը փոսիկ է՝ չոր խոտաբույսերի ցողուններից՝ գետնին։ Մայիս-հունիսին դնում է 50 մմ տրամագծով, կանաչամոխրագույն՝ մուգ կարմրադարչնագույն և մոխրամանուշակագույն պտերով 3-4 ձու։ Երիտասարդ, թռչելու ունակ ձագերը հայտնվում են հուլիս-օգոստոսին։ Բնադրման շրջանում չափազանց զգույշ է։ Վերջին տարիներին թվաքանակը խիստ նվազել Է։ Համարվում Է հազվագյուտ տեսակ։ Գրանցված Է ՀՀ Կարմիր գրքում։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |