Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 20 » Բուխարյան եղջերու
15:53
Բուխարյան եղջերու

Բուխարյան կամ տուգայի եղջերու (լատ.՝ Cervus elaphus bactrianus), կարմիր եղջերուների ենթատեսակից, որը հիմնականում հանդիպում է Կենտրոնական Ասիայում։

 

 

Նկարագրությունը[խմբագրել]

Այս կենդանու հասակը 120 սմ է՝ վզի հատվածում։ Ճյուղավորված եղջյուրները զարդարում են արու եղջերուներին միայն գարնանը (մարտ-ապրիլ)։ Էգերը առանց եղջյուրների են։ Եղջյուրների երկարությունը հասնում է 110 սմ-ի, ընդ որում առկա է 5 ճյուղավորում (որոշ դեպքերում 5-րդ ճյուղից դուրս են ելնում ևս երկու փոքր եղջյուրներ, որոնց երկարությունը 2 սմ է)։ Այս եղջերուների քաշը 200 կգ է։ Մաշկն ունի թեթև մոխրագույն գունավորում շագանակագույն-դեղին-գորշ մոխրագույն երանգով. ամռանն ավելի պայծառ է, քան ձմռանը։ Ոտքերը համեմատաբար ավելի բաց գույն ունեն, քան մարմնի մնացած մասերը։ Պոչի հատվածում առկա է տարբերվող երանգավորում, որը կոչվում է «Հայելի», դրա վերին հատվածում գունավորումը կարմրավուն է, իսկ ներքևում՝ սպիտակ։ Նորածին եղջերուն բաց գունավորում ունի, իսկ մարմնի վրա կան փոքր, կլորավուն հետքեր։ Ձագի հասակը 60 սմ է, իսկ քաշը՝ 9 կգ։

Տարածվածությունը[խմբագրել]

 
Բուխարյան եղջերու (1898թվական)

Բուխարյան եղջերուները տարածված են Կենտրոնական Ասիայի և Ղազախստանի տարածքով, անտառների և բարձրահասակ խոտերի տարածքներում։ Հիմնական սնունդը բույսերն են։ Աղային ճահիճներում փնտրում են աղ։

Թվաքանակը և պահպանումը[խմբագրել]

1999 թվականին կենդանիների թվաքանակը չէր անցնում 400-ից։ Ամենամեծ կորուստը տեղի ունեցավ Տաջիկստանի քաղաքացիական կռիվների պատճառով։ Այժմ ոչ մեծ քանակով պոպուլյացիա պահպանվում է արգելոցում WWF Ռուսաստանի օգնությամբ։ Հայտնում են, որ բուխարյան եղջերուների թվաքանակը ընդամենը 140-150 գլուխ է։ Սրանց պահպանմամբ զբաղվում են ՏաջիկստանըՂազախստանըԹուրքմենստանը, WWF Ռուսաստանը և ավելի ուշ այս ցուցակում ներառված Ուզբեկստանը։ Եվ մոտավորապես 40 գլուխ հանդիպում ենՏաջիկստանում և Ուզբեկստանի սահմանում։ Սրանից հետո միջազգային էկոլոգիական կազմակերպությունը օգնություն ցուցաբերեց կենդանիների թվաքանակը պահպանելու համար։ Բացի այդ համաշխարհային հիմնադրամը (World Wide Fund - WWF) գումար հատկացրեց կենդանիներին տեղափոխելու իրենց նախկին բնակավայրերը։ Օրինակի համար այժմ բուխարյան եղջերուները հանդիպում են Ուզբեկստանի տարածքում։ 2007 թվականին Ղազախստան բերեցին եղջերուների և հատկացրեցին պաշտպանական տարածքներ։ 2011 թվականի արդյունքում Կենտրոնական Ասիայում կենդանիների թիվը հասավ 1600-ի։

Պատկերներ[խմբագրել]

Դիտումներ: 214 | Ավելացրեց: edo2002 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nam viverra in dui sit amet consequat.

- John Doe, creative director

Praesent vestibulum commodo mi eget congue. Ut pretium vel lectus vel consectetur.

- John Doe, creative director

Etiam quis aliquam turpis. Etiam in mauris elementum, gravida tortor eget, porttitor turpis.

- John Doe, creative director

Lorem ipsum
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat
Neque id cursus faucibus, tortor neque egestas augue, eu vulputate magna eros eu erat. Curabitur pharetra dictum lorem, id mattis ipsum sodales et. Cras id dui ut leo scelerisque tempus. Sed id dolor dapibus est lacinia lobortis.
Learn more